040.0320.180599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 1999 թվականի թիվ 320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման հանձնաժողովի նախագահ Վ. Նազարյանի և հանձնաժողովի անդամ Ռ. Պետրոսյանի միջև 1998 թվականի հունվարի 15-ին կնքված պայմանագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել գումար` Վ. Նազարյանին 2480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և Ռ. Պետրոսյանին 4480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ վճարելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից: