030.0057.050413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ և 56-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. Հիմնել Նախագահական իշխանության խորհրդանշան:
2. Հաստատել`
1) Նախագահական իշխանության խորհրդանշանի նկարագրությունը և գործածման կարգը` համաձայն 1-ին հավելվածի,
2) Նախագահական իշխանության խորհրդանշանի ձևը` համաձայն 2-րդ հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) Նախագահական իշխանության խորհրդանշանն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ,
2) Նախագահական իշխանության խորհրդանշանը պահվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5 ապրիլի 2013 թվականի
ՆՀ-57-Ն
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2013 թվականի ապրիլի 5-ի
ՆՀ-57-Ն հրամանագրի
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Նախագահական իշխանության խորհրդանշանն ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութանիստ բազմանկյունաձև երիզով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի վերին հատվածում պատկերված է ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:
Նախագահական իշխանության խորհրդանշանը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշի գույների եռագույն ժապավենի վրա:
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2013 թվականի ապրիլի 5-ի
ՆՀ-57-Ն հրամանագրի
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում