Սեղմել Esc փակելու համար:
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0261.080413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2013 թվականի N 261-Ա

 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2013 թվականի ապրիլի 15-23-ը գործուղել Վաշինգտոն (ԱՄՆ)` Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մակրոքաղաքականության վերանայում - II: Առաջին քայլերը և քաղված դասերը» խորագրով համաժողովին, այնուհետև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպվող գարնանային նստաշրջանին մասնակցելու համար:

2. Վ. Արամյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (իսկ գիշերավարձը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.04.2013
N 261-Ա
Որոշում