Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0274.130413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2013 թվականի N 274-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի տարածաշրջանային ինտեգրացման գործառույթների կանոնակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի ապրիլի 11-13-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Գալստյանի և Հ. Ծուղունյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Աբրահամյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, Մ. Մնացականյանինը` «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության և Թ. Մադոյանինը` «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի ապրիլի 13-ի

N 274-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Գալստյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

 

    Հ. Ծուղունյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի զարգացման վարչության պետ

 

    Ս. Աբրահամյան      - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Մնացականյան     - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի

                         գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Թ. Մադոյան         - «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2013
N 274-Ա
Որոշում