Սեղմել Esc փակելու համար:
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0275.130413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2013 թվականի N 275-Ա

 

Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ռ. Սարգսյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի ապրիլի 13-ի

N 275-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒԲԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Պ. Սաֆարյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Դարբինյան       - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Վարդանյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ս. Աֆյան           - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                         տեղակալ

 

Հովնան եպիսկոպոս  - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան             (համաձայնությամբ)

 

    Ռ. Ամիրխանյան      - «Հայաստանի կոմպոզիտորների և  երաժշտագետների

                         միություն» հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Ղազարյան        - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Շ. Շահինյան        - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                         ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Գ. Մանասյան        - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ծատուրյան       - «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Լ. Չաուշյան        - կոմպոզիտոր (համաձայնությամբ)

 

    Ա. Սարյան          - երաժշտագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան        - Ռուբեն Սարգսյանի դուստրը (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2013
N 275-Ա
Որոշում