031.0043.300313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
30 մարտի 2013 թվականի
ՆԿ-43-Ա