041.0256.080413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2013 թվականի N 256-Ա
Ա. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ Ա. Միրիջանյանին 2013 թվականի ապրիլի 18-20-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)` Անկախ պետությունների համագործակցության Տրանսպորտի համակարգող խորհրդակցության (ԿՏՍ ՍՆԳ) ճանապարհային տրանսպորտի խորհրդի նիստին մասնակցելու համար:
i
2. Ա. Միրիջանյանի` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 13.05.13 թիվ 336-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրիջանյանի` Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ