ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2013 թվականի N 606-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով անկախ աուդիտոր «ՀայԱուդիտ» ՍՊԸ-ի ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին, 82-րդ հոդվածին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը` համաձայն NN 1-5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
_________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում: