Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՊԱ ՊԱՏԱՀԱՐԻ ԳԾՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՊԱ ՊԱՏԱՀԱՐԻ ԳԾՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

22 մարտի 2013 թվականի թիվ 1

 

ԱՊՊԱ ՊԱՏԱՀԱՐԻ ԳԾՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացվում են բազմաթիվ հարցումներ, որոնցով խնդրվում է պարզաբանել, թե այս կամ այն դեպքում ապահովագրական հատուցման դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողումը կարո՞ղ է, արդյոք, հարգելի ճանաչվել և տրամադրվել ապահովագրական հատուցում:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված հարցումներում բարձրացված խնդիրները,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրներից է ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,

նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական հատուցման դիմում ներկայացնելու գործընթացը և կանխարգելել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցման դիմումի անհիմն մերժման դեպքերը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

i

1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին: Միևնույն ժամանակ, այդ նույն հոդվածը հնարավոր է համարում որոշ դեպքերում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսել ոչ թե պատահարի օրվանից, այլ` ավելի ուշ: Մասնավորապես, այդպիսի հիմքերից մեկն այն է, երբ տուժողը կամ նրա իրավահաջորդը ապահովագրական հատուցում ստանալու համար չի դիմում պատահարի հետևանքով այնպիսի իրավիճակում լինելու պատճառով, որ անհնարին է դարձրել տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը: Նման դեպքերում տուժողի կամ նրա իրավահաջորդի համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական հատուցում ստանալու համար դիմում ներկայացնելն անհնարին դարձնող հանգամանքների վերացման օրվանից սկսած:

2. Ի թիվս այլոց` որպես սույն պարզաբանման 1-ին կետով նախատեսված տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելն անհնարին դարձնող հանգամանք պետք է դիտել նաև այն դեպքերը, երբ տվյալ անձի համար ապահովագրական հատուցման իրավունքի ծագումը կապված է ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո օրենքով նախատեսված որոշակի հանգամանքների ի հայտ գալու կամ չգալու հետ, կամ երբ նման իրավունք ունենալու փաստը իրավաբանորեն հստակեցվելու է ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո տվյալ կամ երրորդ անձի` օրենքով նախատեսված գործողության (անգործության) կամ որոշման հիման վրա:

3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` տուժող են համարվում նաև տուժողի մահվան դեպքում օրենքի համաձայն վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք:

i

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածը ի թիվս այլոց` տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց շարքում նշում է նաև մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխային, ինչպես նաև մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձանց: Նշված անձինք փաստորեն տուժողի կարգավիճակ են ստանում և վնասների հատուցման իրավունք ձեռք բերում տուժողի մահվանից (ապահովագրական պատահարից) ավելի ուշ` համապատասխանաբար` երեխայի ծնվելու կամ անաշխատունակ ճանաչվելու օրվանից:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 78-րդ գլխի համաձայն` ժառանգությունը ձևակերպվում է նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագիր տալու միջոցով: Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման (մեր դեպքում` տուժողի մահվան) օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Փաստորեն մինչ այդ օրը ժառանգը չի կարող հստակ իմանալ, որ ինքը տուժողի իրավահաջորդն է և հետևաբար իրավունք ունի ստանալու տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցումը:

6. Ելնելով սույն պարզաբանման 1-5-րդ կետերով նախատեսված դրույթներից`

1) Տուժողի մահվանից հետո ծնված նրա երեխայի համար որպես կերակրողին կորցրած անձ ապահովագրական հատուցում ստանալու դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել երեխայի ծնվելու օրվանից,

2) Տուժողի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո` 5 տարվա ընթացքում, անաշխատունակ դարձած անձի համար որպես կերակրողին կորցրած անձ ապահովագրական հատուցում ստանալու դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել այդ անձին անաշխատունակ ճանաչելու օրվանից,

3) Տուժողի իրավահաջորդի համար ապահովագրական հատուցում ստանալու դիմում ներկայացնելու եռամսյա ժամկետի հաշվարկը պետք է սկսել համապատասխան ժառանգության վկայագիրը ստանալու օրվանից, իսկ ժառանգության վկայագիրը ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետում համապատասխան դիմում չներկայացնելու դեպքում` այդ ժամկետի վերջին օրվանից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.03.2013
N 1
Պաշտոնական պարզաբանում