Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0292.170413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2013 թվականի N 292-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն ենթահանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի ապրիլի 18-20-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ե. Կիրակոսյանի, Ն. Սոլոմոնյանի, Գ. Եգանյանի և Ն. Հարությունյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության մյուս անդամների` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Մ. Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռ. Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ռ. Զաքարյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թ. ապրիլի 17-ի

N 292-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Ե. Կիրակոսյան           - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                              (պատվիրակության ղեկավար)

 

    Ռ. Հարությունյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

                              անվտանգության ծառայության տնօրենի առաջին

                              տեղակալ

 

    Ն. Սոլոմոնյան           - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                              միջազգային իրավական հարաբերությունների

                              վարչության պետ

 

    Գ. Եգանյան              - ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ

 

    Ռ. Զաքարյան             - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                              կազմակերպված հանցավորության դեմ պայքարի

                              գլխավոր վարչության պետ

 

    Ն. Հարությունյան        - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական

                              բաժնի պետ

 

    Մ. Մարգարյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                              Եվրոպայի վարչության ԵՄ-ի բաժնի վարիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.04.2013
N 292-Ա
Որոշում