Սեղմել Esc փակելու համար:
Է. ՂԱԶԱՐՅԱՆԻ, Ա. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ԵՎ Հ. ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Է. ՂԱԶԱՐՅԱՆԻ, Ա. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ԵՎ Հ. ԱՎԱԳՅԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ...

 

 

041.0294.170599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 1999 թվականի թիվ 294

 

Է. ՂԱԶԱՐՅԱՆԻ, Ա. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ԵՎ Հ. ԱՎԱԳՅԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության շտաբի պետ Էդուարդ Ղազարյանին, նույն նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Աշոտ Միրիջանյանին և Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի բաժնի պետ Հակոբ Ավագյանին 1999 թվականի մայիսի 21-28-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն` Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների հանցավորության, մասնավորապես, դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու համար:

2. Է. Ղազարյանի, Ա. Միրիջանյանի և Հ. Ավագյանի Թուրքիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս և Թուրքիայի Հանրապետություն մուտքի արտոնագիր) կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Թուրքիայի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լուծել Է. Ղազարյանի, Ա. Միրիջանյանի և Հ. Ավագյանի Թուրքիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.05.1999
N 294
Որոշում