Սեղմել Esc փակելու համար:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0296.170599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 1999 թվականի թիվ 296

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի մայիսի 11-14-ը Ֆրանսիայի Հանրապետության տեսչական խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչության կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և տեսչական խմբի անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտք-ելքի արտոնագիր (անվճար):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` տեսչական խմբի անդամներին` (12 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել տեսչական խմբի ընդունումը, ճանապարհումը և ճեպազրույցի անցկացումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբի մասնակցությամբ:

Ընդունել ի գիտություն, որ հյուրերին սպասարկող ինքնաթիռի ընդունման, սպասարկման, լցավորման և ճանապարհման հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի հաշվին:

i

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տեսչական խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված փոխադրամիջոցի, կեցության և սննդի ծախսերը` 2254328 (երկու միլիոն երկու հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր քսանութ) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

(5-րդ կետը փոփ. 03.06.99 թիվ 332ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.05.1999
N 296
Որոշում