Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂ ...

 

 

040.0368.180413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2013 թվականի N 368-Ն

 

i

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 28-ի

N 368-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության (այսուհետ` դիմումատու) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դիմումին կից ներկայացված ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկության որակական չափանիշների գնահատման հետ կապված հարաբերությունները:

2. Դիմումատուի կողմից ներկայացված, գնահատման ենթակա, ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող չափանիշներն են`

1) ֆինանսական միջոցների առկայությունը.

2) տեխնիկական միջոցների առկայությունը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումատուի կողմից ներկայացված ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրով (այսուհետ` ծրագիր) կամ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշները գնահատվում են բավարար, եթե`

1) ֆինանսական միջոցների առկայության մասով`

ա. դիմումատուի սեփական ֆինանսական միջոցները բավարար են ծրագրի կամ նախագծի իրականացման համար,

բ. սույն կետի «ա» պարբերությունով նախատեսված սեփական ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարար լինելու դեպքում դիմումատուն ունի ֆինանսական կազմակերպության (բանկի) հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին պայմանագիր, որով նախատեսված ֆինանսական միջոցները բավարար են ծրագրի կամ նախագծի իրականացման համար,

գ. չունի ժամկետանց հարկային պարտավորություններ.

2) տեխնիկական միջոցների առկայության մասով`

ա. դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցների քանակը բավարար է ծրագրի կամ նախագծի իրականացման համար,

բ. սույն կետի «ա» պարբերությամբ նախատեսված` սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցների բացակայության կամ անբավարար լինելու դեպքում, դիմումատուն ունի տեխնիկական միջոցների օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված համապատասխան պայմանագիր, որով նախատեսված տեխնիկական միջոցների քանակը բավարար է ծրագրի կամ նախագծի իրականացման համար:

4. Դիմումատուի հայտը մերժվում է սույն կարգով սահմանված չափանիշներից որևէ մեկին չբավարարելու դեպքում:

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված որակական չափանիշները գնահատվում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից և կազմվում է դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման տեղեկանք`

1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման տեղեկանք` համաձայն N 1 ձևի.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման տեղեկանք` համաձայն N 2 ձևի:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկանքն ստորագրվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից և կցվում է ընդերքօգտագործման իրավունք հայցելու փաստաթղթերին:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ____________

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Ընդերքօգտագործողի __________________________________________________

(լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

 

._____________________________________________________________________.

|     |             Գնահատվող չափանիշի անվանումը                      |

|     |_______________________________________________________________|

|     | ֆինանսական միջոցների            |   տեխնիկական միջոցների      |

|     | առկայությունը                   |   առկայությունը             |

|_____|_________________________________|_____________________________|

|     |ծրագրի    |ֆինանսական  |չունի    |ծրագրի    |տեխնիկական |տեխնի-|

|     |իրականաց- |կազմակեր-   |ժամկետանց|իրականաց- |միջոցների  |կական |

|     |ման համար |պության     |հարկային |ման համար |օգտագործման|միջոց-|

|     |անհրաժեշտ |(բանկի) հետ |պարտավո- |անհրաժեշտ |նպատակով,  |ների  |

|     |սեփական   |կնքված      |րություն-|քանակի    |Հայաստանի  |տեխնի-|

|     |ֆինանսական|վարկային գծի|ները     |տեխնիկական|Հանրապե-   |կական |

|     |միջոցները |տրամադրման  |         |միջոցները |տության    |վիճակը|

|     |          |կամ բանկային|         |          |օրենսդրու- |      |

|     |          |երաշխիքի կամ|         |          |թյամբ      |      |

|     |          |ներգրավված  |         |          |սահմանված  |      |

|     |          |ֆինանսական  |         |          |կարգով     |      |

|     |          |միջոցների   |         |          |կնքված,    |      |

|     |          |փոխառության |         |          |համապատաս- |      |

|     |          |պայմանագիրը |         |          |խան        |      |

|     |          |            |         |          |պայմանագիրը|      |

|_____|__________|____________|_________|__________|___________|______|

|     |     1    |     2      |    3    |    4     |     5     |  6   |

|_____|__________|____________|_________|__________|___________|______|

|Գնա- |բավարարում|բավարարում  |բավարա-  |բավարարում|բավարարում |բավա- |

|հատա-|է/ չի     |է/ չի       |րում է/  |է/ չի     |է/ չի      |րարում|

|կանը |բավարարում|բավարարում  |չի բավարա|բավարարում|բավարարում |է/ չի |

|     |          |            |րում     |          |           |բավա- |

|     |          |            |         |          |           |րարում|

._____________________________________________________________________.

 

Տեղեկանքը կազմված է _________________________ 20 թ.

 

Համապատասխան ստորաբաժանման ղեկավար  ___________________

    (օրը, ամիսը, տարեթիվը)                (ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ N __________

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Ընդերքօգտագործողի __________________________________________________

(լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

 

._____________________________________________________________________.

|     |             Գնահատվող չափանիշի անվանումը                      |

|     |_______________________________________________________________|

|     | ֆինանսական միջոցների            |   տեխնիկական միջոցների      |

|     | առկայությունը                   |   առկայությունը             |

|_____|_________________________________|_____________________________|

|     |ծրագրի    |ֆինանսական  |չունի    |ծրագրի    |տեխնիկական |տեխնի-|

|     |իրականաց- |կազմակեր-   |ժամկետանց|իրականաց- |միջոցների  |կական |

|     |ման համար |պության     |հարկային |ման համար |օգտագործման|միջոց-|

|     |անհրաժեշտ |(բանկի) հետ |պարտավո- |անհրաժեշտ |նպատակով,  |ների  |

|     |ֆինանսական|կնքված      |րություն-|քանակի    |Հայաստանի  |տեխնի-|

|     |սեփական   |վարկային գծի|ները     |տեխնիկական|Հանրապե-   |կական |

|     |միջոցները |տրամադրման  |         |միջոցները |տության    |վիճակը|

|     |          |կամ բանկային|         |          |օրենսդրու- |      |

|     |          |երաշխիքի կամ|         |          |թյամբ      |      |

|     |          |ներգրավված  |         |          |սահմանված  |      |

|     |          |ֆինանսական  |         |          |կարգով     |      |

|     |          |միջոցների   |         |          |կնքված,    |      |

|     |          |փոխառության |         |          |համապատաս- |      |

|     |          |պայմանագիրը |         |          |խան        |      |

|     |          |            |         |          |պայմանագիրը|      |

|_____|__________|____________|_________|__________|___________|______|

|     |     1    |     2      |    3    |    4     |     5     |  6   |

|_____|__________|____________|_________|__________|___________|______|

|Գնա- |բավարարում|բավարարում  |բավարա-  |բավարարում|բավարարում |բավա- |

|հատա-|է/ չի     |է/ չի       |րում է/  |է/ չի     |է/ չի      |րարում|

|կանը |բավարարում|բավարարում  |չի բավարա|բավարարում|բավարարում |է/ չի |

|     |          |            |րում     |          |           |բավա- |

|     |          |            |         |          |           |րարում|

._____________________________________________________________________.

 

Տեղեկանքը կազմված է _________________________ 20 թ.

 

Համապատասխան ստորաբաժանման ղեկավար  ___________________

    (օրը, ամիսը, տարեթիվը)                (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.2013
N 368-Ն
Որոշում