Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0297.190413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2013 թվականի N 297-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանին 2013 թվականի ապրիլի 20-24-ը գործուղել Բանգկոկ (Թաիլանդի Թագավորություն)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Բանգկոկը` 2013 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարություններին, իսկ 2013 թվականի ապրիլի 24-26-ը` Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` որպես Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին և «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

2. Հ. Պողոսյանի` Բանգկոկ և Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի` Բանգկոկ և Մոսկվա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմերի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բանգկոկ և Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.04.2013
N 297-Ա
Որոշում