Սեղմել Esc փակելու համար:
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱԴՈՎԱ ՔԱՂԱՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱԴՈՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԵՎ ԳՈ ...

 

 

041.0302.190599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 1999 թվականի թիվ 302

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱԴՈՎԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Իտալիայի հանրապետության Պադովա քաղաքում 1999 թվականի մայիսի 15-24-ը կայանալիք միջազգային ցուցահանդեսին և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 1999 թվականի մայիսի 20-25-ը Իտալիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ա. Բազեյանի, Ա. Բայբուրդյանի և Լ. Արևշատյանի Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղումների միջոցների, իսկ Հ. Քոչինյանի, Մ. Ձավարյանի և Ն. Սահակյանի գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ապահովել Հայաստանի ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին և 1999 թվականի մայիսի 21-ին կազմակերպել ու անցկացնել գործարար համաժողով:

4. Իտալիայի Հանրապետության Պադովա քաղաքում կայանալիք միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ձեռնարկությունների մասնակցության հետ կապված ծախսերը (ցուցանմուշների փոխադրում) կատարել «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտաքին առևտրի և զբոսաշրջիկության խթանման և ձեռնարկությունների զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ձեռնարկությունների ցուցանմուշների փոխադրման հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Իտալիայի հանրապետություն մեկնելու և հայաստանի ձեռնարկությունների ցուցանմուշների փոխադրման հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

մայիսի 19-ի N 302 որոշման

 

ԿԱԶՄ

1999 թվականի մայիսի 20-25-ը Իտալիայի Հանրապետություն

մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության

 

    Ա. Բազեյան     - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

                     (պատվիրակության նախագահ)

    Մ. Ձավարյան    - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի առաջին

                     տեղակալ

Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Լ. Արևշատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

    Հ. Քոչինյան    - Լոռու մարզպետ

    Ն. Սահակյան    - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                     ներդրումների վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.05.1999
N 302
Որոշում