Սեղմել Esc փակելու համար:
Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԵՎ Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲԻՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԵՎ Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0302.250413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2013 թվականի N 302-Ա

 

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԵՎ Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Մելքոնյանին 2013 թվականի մայիսի 23-25-ը գործուղել Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 43-րդ նիստին մասնակցելու համար:

2. Լ. Շահվերդյանի և Տ. Մելքոնյանի` Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի` Բիշքեկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.04.2013
N 302-Ա
Որոշում