Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՇՏ ...

 

 

301.0016.070599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

6 ապրիլի 1999 թվական թիվ 16

 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն 1999 թ. մարտի 2-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության թիվ 38-88 արձանագրության 3-րդ կետի հանձնարարականի և ՀՀ վարչապետի 1999 թ. մարտի 12-ի բանավոր կարգադրության,

հրամայում եմ`

 

Հաստատել «Երևանի կոնյակի գործարանի վաճառքի պայմանագրով փոխանցվող ապրանքային նշանների պաշտպանության կարգը»:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ

ՊԵՏԻ 1999 Թ. ԱՊՐԻԼԻ 6-Ի

ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կարգ

 

Երևանի կոնյակի գործարանի վաճառքի

պայմանագրով փոխանցվող ապրանքային

նշանների պաշտպանության

 

Սույն կարգը սահմանված է ի կատարումն 1999 թ. մարտի 2-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության թիվ 38-88 արձանագրության 3-րդ կետի հանձնարարականի և նպատակ ունի ապահովել Երևանի կոնյակի գործարանի վաճառքի պայմանագրով փոխանցվող ապրանքային նշանների պաշտպանությունը, ելնելով դրանց առանձնահատկություններից:

 

1. Սույն կարգով սահմանվում են «Երևանի կոնյակի գործարան» Պետական փակ բաժնետիրական ընկերության «Արարատ» , «Անի» , «Ընտիր» , «Հոբելյանական» , «Ախթամար» , «Հայաստան» , «Երևան» , «Նաիրի» , «Էրեբունի», «Նոյան տապան» , «Դվին»` պիտակի տեսքով և «Տոնական» , «Վասպուրական», «Կիլիկիա» , «Սպարապետ» , «Խոր Վիրապ» , «Հայկ» և «Վարդանանք» բառային ապրանքային նշանների իրավական պաշտպանության կարգը:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքային նշանների օգտագործման բացառիկ իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցման դեպքում պատկանում է «Երևանի կոնյակի գործարան» ՊՓԲԸ-ին:

3. Սույն կարգի 2-րդ կետից ելնելով և հաշվի առնելով «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք), ինչպես նաև «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնների» (հաստատված է Հայարտոնագրի պետի 1998թ. դեկտեմբերի 10-ի թիվ 70 հրամանով և գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 1998թ. դեկտեմբերի 30-ին) հատկապես 90-98-րդ կետերի պահանջները, այլ սուբյեկտների անունով բրենդիի համար չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք`

ա) նույնական են սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքային նշաններին.

բ) արտաքին տեսքով ամբողջությամբ տարբերվում են հիշյալ նշաններից, սակայն որպես նշանի ընկալման հիմնական տարր ներառում են նշված անվանումները.

գ) ամբողջությամբ տարբերվում են հիշյալ նշաններից, սակայն որպես նշանի ընկալման հիմնական տարր ներառում են նշված անվանումներին ձայնային (հնչյունային), իմաստային (մտքի արտահայտման), ինչպես նաև գրաֆիկական (տեսողական) առումով նման նշաններ, որոնք կարող են որևէ կերպ շփոթություն առաջացնել սպառողի մոտ ապրանքի ծագման կամ արտադրողի մասին, ապրանքի որակի մասին և այլ հարցերում.

դ) պատկերային մասով համընկնում են հիշյալ նշաններին, սակայն տարբերվում են բառային մասով.

ե) պատկերային մասով շփոթելու աստիճան նման են հիշյալ նշաններին, սակայն տարբերվում են բառային մասով:

4. Սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքային նշանները, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետում նշված նշանները կարող են գրանցվել այլ սուբյեկտների անունով, Օրենքի 29 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան, նշանների գրանցման գործողության դադարեցման օրվանից երեք տարի անցնելուց հետո:

5. Կոնյակի (բրենդիի) համար «Արարատ» (լոգո) նշանի հետագա օգտագործման բացառիկ իրավունքի հարցը որոշվում է Օրենքի 20-21 հոդվածների համաձայն որպես կոլեկտիվ նշան այն գրանցելու միջոցով, հաշվի առնելով սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին գրանցման գործողություն ունեցող այն նշանները, որոնք ներառում են նշված նշանը (լոգոն):

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

07.05.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 3019900071

 

 

pin
Արտոնագրային վարչություն
06.04.1999
N 16
Հրաման