Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0308.260413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2013 թվականի N 308-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի շտկման, թարմացման և զարգացման աշխատանքների ղեկավարման, այդ թվում` հանձնարարականներ տալու, ներկայացված տեխնիկական մասնագրերը հաստատելու, տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ և այլ հաշվետվություններ հաստատելու, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքը կանխորոշող որոշումներ կայացնելու նպատակով`

Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի ապրիլի 26-ի

N 308-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Մ. Ղամբարյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         ներքին ֆինանսական հսկողության և պետական

                         գնումների մեթոդաբանության վարչության պետ

 

    Գ. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         ներքին ֆինանսական հսկողության և պետական

                         գնումների մեթոդաբանության վարչության պետի

                         տեղակալ-պետական գնումների մեթոդաբանության բաժնի

                         պետ

 

    Է. Սիմոնյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         համակարգչային տեխնոլոգիայի սպասարկման վարչության

                         պետ

 

    Ա. Սաքապետոյան     - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր

                         մասնագետ (համաձայնությամբ)

 

    Յ. Զաքարյան        - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի գնումների և  

                         մատակարարման բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Գյուրջյան       - «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրիկյան        - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

                          հանձնաժողովի ներքին աուդիտի բաժնի փորձագետ

                          (համաձայնությամբ)

 

    Ա. Գաբրիելյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային

                          անվտանգության ծառայության գլխավոր վարչության

                          բաժանմունքի պետ

 

    Լ. Բաբայան          - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային

                          անվտանգության ծառայության տնտեսական վարչության

                          բաժանմունքի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.04.2013
N 308-Ա
Որոշում