Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ...

 

 

118.0183.020413

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        04            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 մարտի 2013 թվականի թիվ 183-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 89-Ն որոշման 2-րդ կետը և նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի 6-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնության հաշվարկման և գնահատման կարգը` համաձայն հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը որոշող չափանիշների սահմանները, դրանց համար բալերի և տեսակարար կշիռների չափերը, բալերի և տեսակարար կշիռների բաշխումն ըստ ռիսկայնության միջակայքերի սահմանող աղյուսակը` համաձայն հավելված 2-ի:

2. ՈՒժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մարտի 1-ի

N 183-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնության աստիճանի հաշվարկման ու գնահատման կարգը:

2. Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնության հաշվարկումն ու գնահատումը սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն):

3. Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը հաշվարկվում է փաստաթղթային ուսումնասիրությունների և տեղում ստուգումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա:

4. Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը գնահատվում է ըստ առանձին աուդիտ իրականացնող անձանց` հետևյալ բանաձևով.

 

Ռ = Բ/8 + Կ/2, որտեղ`

 

Ռ-ն տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունն է,

Բ-ն սույն կարգը հաստատող հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակին համապատասխան` տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունը որոշող յուրաքանչյուր չափանիշի համար սահմանված բալերի և դրանց համապատասխանող տեսակարար կշիռների արտադրյալների հանրագումարն է,

Կ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթի (այսուհետ` ստուգաթերթ) միջոցով տեսչության կողմից տվյալ աուդիտ իրականացնող անձի համար հաշվարկված կշիռների հանրագումարն է:

5. Սույն կարգը հաստատող հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակին համապատասխան տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունը որոշող յուրաքանչյուր չափանիշի համար սահմանված բալերի և դրանց համապատասխանող տեսակարար կշիռների արտադրյալների հանրագումարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում առկա աուդիտ իրականացնող անձի կողմից լիցենզավորման գործընթացում և դրանից հետո ներկայացված տվյալների, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված աուդիտ իրականացնող անձի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: Եթե սույն կարգը հաստատող հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակում նշված տվյալներից կամ տեղեկություններից որևէ մեկը առկա չէ և հնարավոր չէ ձեռք բերել, ապա ռիսկայնությունը որոշող տվյալ չափանիշը գնահատվում է զրո բալ:

6. Ստուգաթերթի միջոցով տվյալ աուդիտ իրականացնող անձի կշիռների հանրագումարը հաշվարկվում է տեսչության կողմից տեղում իրականացված ստուգման ժամանակ պարզված տվյալների ու տեղեկությունների հիման վրա:

7. Սույն կարգին համապատասխան տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունը որոշելուց հետո, եթե պարզվում է, որ այն.

1) կազմում է մինչև 30 միավոր, ապա աուդիտ իրականացնող անձը ներառվում է ցածր ռիսկայնության գոտում,

2) գերազանցում է 30 միավորը, սակայն ցածր է 70 միավորից, ապա աուդիտ իրականացնող անձը ներառվում է միջին ռիսկայնության գոտում,

3) 70 միավոր է և ավելի, ապա աուդիտ իրականացնող անձը ներառվում է բարձր ռիսկայնության գոտում:

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի մարտի 1-ի

N 183-Ն հրամանի

 

ԱՂՅՈՒՍԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԱԼԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԲԱԼԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՂ

 

._________________________________________________________________________.

|N |Աուդիտ իրականացնող|Ռիսկայնությունը որոշող չափանիշների սահմանները,     |

|  |անձանց            |դրանց համար բալերի և  տեսակարար կշիռների չափերը,   |

|  |գործունեության    |բալերի և  տեսակարար կշիռների բաշխումն ըստ          |

|  |ռիսկայնությունը   |ռիսկայնության միջակայքերի                          |

|  |որոշող չափանիշները|___________________________________________________|

|  |                  |Տեսակարար|1 բալ      |2 բալ    |3 բալ    |4 բալ    |

|  |                  |կշիռը    |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|1.|նախորդ տարվա      |5        |մինչև  25  |25-ից    |50-ից    |75-ից    |

|  |արդյունքներով     |         |           |ավելի    |ավելի    |ավելի    |

|  |աուդիտի ենթարկված |         |           |մինչև  50|մինչև  75|         |

|  |սուբյեկտների      |         |           |         |         |         |

|  |քանակը,           |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|2.|նախորդ տարվա      |5        |75 տոկոսից |50       |25       |մինչև  25|

|  |արդյունքներով     |         |ավելի      |տոկոսից  |տոկոսից  |տոկոս    |

|  |աուդիտորական      |         |           |ավելի    |ավելի    |         |

|  |ծառայությունների  |         |           |մինչև  75|մինչև  50|         |

|  |մատուցումից       |         |           |տոկոս    |տոկոս    |         |

|  |ստացված հասույթի  |         |           |         |         |         |

|  |տեսակարար կշիռը   |         |           |         |         |         |

|  |ընդհանուրի մեջ,   |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|3.|աուդիտորական      |5        |3-ից ավելի |3        |2        |1        |

|  |կազմակերպության   |         |           |         |         |         |

|  |հիմնադիրների      |         |           |         |         |         |

|  |կազմում           |         |           |         |         |         |

|  |աուդիտորների թիվը,|         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|4.|նախորդ տարվա      |16       |3 մլն-ից   |2 մլն-ից |1 մլն-ից |մինչև  1 |

|  |արդյունքներով     |         |ավելի      |ավելի    |ավելի    |մլն      |

|  |մատուցված աուդիտի |         |           |մինչև  3 |մինչև  2 |         |

|  |դիմաց վճարի միջին |         |           |մլն      |մլն      |         |

|  |չափը ըստ          |         |           |         |         |         |

|  |պայմանագրի (հազ.  |         |           |         |         |         |

|  |դրամ` առանց       |         |           |         |         |         |

|  |ԱԱՀ-ի),           |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|5.|նախորդ տարվա      |5        |5-ից ավելի |5        |4        |3        |

|  |ընթացքում         |         |           |         |         |         |

|  |աուդիտորական      |         |           |         |         |         |

|  |կազմակերպությու-  |         |           |         |         |         |

|  |նում հիմնական     |         |           |         |         |         |

|  |աշխատող հանդիսացող|         |           |         |         |         |

|  |որակավորված       |         |           |         |         |         |

|  |աուդիտորների թիվը,|         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|6.|նախորդ տարվա      |5        |4-ից ավելի |4        |3        |2        |

|  |ընթացքում         |         |           |         |         |         |

|  |աուդիտորական      |         |           |         |         |         |

|  |կազմակերպությու-  |         |           |         |         |         |

|  |նում              |         |           |         |         |         |

|  |համատեղությամբ    |         |           |         |         |         |

|  |աշխատող           |         |           |         |         |         |

|  |որակավորված       |         |           |         |         |         |

|  |աուդիտորների թիվը,|         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|7.|նախորդ տարվա      |16       |մինչև  4   |4-ից     |7-ից     |10-ից    |

|  |արդյունքներով     |         |           |ավելի    |ավելի    |ավելի    |

|  |աուդիտորական      |         |           |մինչև  7 |մինչև  10|         |

|  |կազմակերպության   |         |           |         |         |         |

|  |մեկ աուդիտորին    |         |           |         |         |         |

|  |բաժին ընկնող      |         |           |         |         |         |

|  |աուդիտների թիվը,  |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|8.|նախորդ տարվա      |16       |մինչև  50  |50       |70       |90       |

|  |արդյունքներով     |         |տոկոս      |տոկոսից  |տոկոսից  |տոկոսից  |

|  |աուդիտորական      |         |           |ավելի    |ավելի    |ավելի    |

|  |կազմակերպության   |         |           |մինչև    |մինչև    |         |

|  |կողմից պարտադիր   |         |           |70 տոկոս |90 տոկոս |         |

|  |աուդիտի ենթակա    |         |           |         |         |         |

|  |կազմակերպություն- |         |           |         |         |         |

|  |ներում անցկացված  |         |           |         |         |         |

|  |աուդիտների        |         |           |         |         |         |

|  |տեսակարար կշիռը   |         |           |         |         |         |

|  |ընդհանուրի մեջ,   |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|9.|նախորդ տարվա      |16       |մինչև  5   |5 տոկոսից|10       |20       |

|  |արդյունքներով     |         |տոկոս      |ավելի    |տոկոսից  |տոկոսից  |

|  |աուդիտորական      |         |           |մինչև    |ավելի    |ավելի    |

|  |կազմակերպության   |         |           |10 տոկոս |մինչև    |         |

|  |կողմից ռիսկային   |         |           |         |20 տոկոս |         |

|  |համարվող          |         |           |         |         |         |

|  |ոլորտներում       |         |           |         |         |         |

|  |(շահումով խաղերի, |         |           |         |         |         |

|  |վիճակախաղի        |         |           |         |         |         |

|  |կազմակերպիչներ,   |         |           |         |         |         |

|  |խաղատներ և        |         |           |         |         |         |

|  |շինարարություն)   |         |           |         |         |         |

|  |իրականացված       |         |           |         |         |         |

|  |աուդիտների        |         |           |         |         |         |

|  |տեսակարար կշիռը   |         |           |         |         |         |

|  |ընդհանուրի մեջ,   |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|10|աուդիտորական      |5        | 0         |1        |2        |2-ից     |

|  |գործունեության    |         |           |         |         |ավելի    |

|  |մասին նորմատիվ    |         |           |         |         |         |

|  |իրավական ակտերի   |         |           |         |         |         |

|  |պահանջների        |         |           |         |         |         |

|  |(բացառությամբ     |         |           |         |         |         |

|  |փողերի լվացման և  |         |           |         |         |         |

|  |ահաբեկչության     |         |           |         |         |         |

|  |ֆինանսավորման դեմ |         |           |         |         |         |

|  |պայքարի           |         |           |         |         |         |

|  |բնագավառում       |         |           |         |         |         |

|  |օրենսդրության     |         |           |         |         |         |

|  |պահանջների)       |         |           |         |         |         |

|  |խախտումների       |         |           |         |         |         |

|  |քանակը` նախորդ    |         |           |         |         |         |

|  |երեք տարիների     |         |           |         |         |         |

|  |արդյունքներով,    |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|11|աուդիտորական      |1        |նախորդ     |նախորդ   |նախորդ   |նախորդ   |

|  |գործունեության    |         |խախտման    |խախտման  |խախտման  |խախտման  |

|  |մասին նորմատիվ    |         |կատարումից |կատարու- |կատարու- |կատարու- |

|  |իրավական ակտերի   |         |անցել է 2  |կատարու- |մից անցել|մից      |

|  |պահանջների        |         |տարուց     |մից անցել|է 6 ամսից|անցել է  |

|  |(բացառությամբ     |         |ավելի      |է 1      |ավելի    |մինչև    |

|  |փողերի լվացման և  |         |մինչև      |տարուց   |մինչև  1 |6 ամիս   |

|  |ահաբեկչության     |         |3 տարի     |մինչև  2 |տարի     |         |

|  |ֆինանսավորման դեմ |         |           |տարի     |         |         |

|  |պայքարի           |         |           |         |         |         |

|  |բնագավառում       |         |           |         |         |         |

|  |օրենսդրության     |         |           |         |         |         |

|  |պահանջների)       |         |           |         |         |         |

|  |խախտումների       |         |           |         |         |         |

|  |պարբերականությունը|         |           |         |         |         |

|  |նախորդ երեք       |         |           |         |         |         |

|  |տարիների          |         |           |         |         |         |

|  |արդյունքներով,    |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|12|աուդիտորական      |1        |վերացրել է |վերացրել |վերացրել |չի       |

|  |գործունեության    |         |խախտման    |է        |է        |վերացրել |

|  |մասին նորմատիվ    |         |հայտնա-    |խախտումը |խախտումը |խախտումը |

|  |իրավական ակտերի   |         |բերումից   |ՀՀ       |ՀՀ       |         |

|  |պահանջների        |         |անմիջապես  |ֆինանս-  |ֆինանս-  |         |

|  |(բացառությամբ     |         |հետո`      |ների     |ների     |         |

|  |փողերի լվացման և  |         |մինչև  ՀՀ  |նախարա-  |նախարա-  |         |

|  |ահաբեկչության     |         |ֆինանսների |րության  |րության  |         |

|  |ֆինանսավորման դեմ |         |նախարա-    |կողմից   |կողմից   |         |

|  |պայքարի           |         |րության    |խախտումը |խախտումը |         |

|  |բնագավառում       |         |կողմից     |վերացնե- |վերացնե- |         |

|  |օրենսդրության     |         |խախտումը   |լու համար|լու համար|         |

|  |պահանջների)       |         |վերացնելու |սահմանված|սահմանված|         |

|  |խախտումների       |         |համար      |ժամկետում|ժամկետից |         |

|  |վերացմանն ու տրված|         |ժամկետ     |         |ուշ      |         |

|  |հանձնարարականների |         |սահմանելը  |         |         |         |

|  |կատարմանն ուղղված |         |           |         |         |         |

|  |գործողությունները`|         |           |         |         |         |

|  |նախորդ երեք       |         |           |         |         |         |

|  |տարիների          |         |           |         |         |         |

|  |կտրվածքով,        |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|13|աուդիտորական      |1        |0 և/կամ  1 |2        |3        |3-ից     |

|  |գործունեության    |         |           |         |         |ավելի    |

|  |մասին նորմատիվ    |         |           |         |         |         |

|  |իրավական ակտերի   |         |           |         |         |         |

|  |խախտումները       |         |           |         |         |         |

|  |շարունակելու կամ  |         |           |         |         |         |

|  |այդպիսի նոր       |         |           |         |         |         |

|  |խախտում թույլ     |         |           |         |         |         |

|  |տալու դեպքերի     |         |           |         |         |         |

|  |թիվը` նախորդ երեք |         |           |         |         |         |

|  |տարիների          |         |           |         |         |         |

|  |արդյունքներով,    |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|14|փողերի լվացման և  |1        |0 և/կամ  1 |2        |3        |3-ից     |

|  |ահաբեկչության     |         |           |         |         |ավելի    |

|  |ֆինանսավորման դեմ |         |           |         |         |         |

|  |պայքարի           |         |           |         |         |         |

|  |բնագավառում       |         |           |         |         |         |

|  |օրենսդրության     |         |           |         |         |         |

|  |պահանջների        |         |           |         |         |         |

|  |խախտումների       |         |           |         |         |         |

|  |քանակը` նախորդ    |         |           |         |         |         |

|  |երեք տարիների     |         |           |         |         |         |

|  |արդյունքներով,    |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|15|փողերի լվացման և  |1        |նախորդ     |նախորդ   |նախորդ   |նախորդ   |

|  |ահաբեկչության     |         |խախտման    |խախտման  |խախտման  |խախտման  |

|  |ֆինանսավորման դեմ |         |կատարումից |կատարու- |կատարու- |մից      |

|  |պայքարի           |         |անցել է 2  |կատարու- |մից անցել|անցել է  |

|  |բնագավառում       |         |տարուց     |մից անցել|է 6 ամսից|մինչև    |

|  |օրենսդրության     |         |ավելի      |է 1      |ավելի    |6 ամիս   |

|  |պահանջների        |         |մինչև      |տարուց   |մինչև  1 |         |

|  |խախտումների       |         |3 տարի     |մինչև  2 |տարի     |         |

|  |պարբերականությունը|         |           |տարի     |         |         |

|  |նախորդ երեք       |         |           |         |         |         |

|  |տարիների          |         |           |         |         |         |

|  |արդյունքներով,    |         |           |         |         |         |

|__|__________________|_________|___________|_________|_________|_________|

|16|փողերի լվացման և  |1        |վերացրել է |վերացրել |վերացրել |չի       |

|  |ահաբեկչության     |         |խախտման    |է        |է        |վերացրել |

|  |ֆինանսավորման դեմ |         |հայտնաբե-  |խախտումը |խախտումը |խախտումը |

|  |պայքարի           |         |րումից     |ՀՀ       |ՀՀ       |         |

|  |բնագավառում       |         |անմիջապես  |ֆինանս-  |ֆինանս-  |         |

|  |օրենսդրության     |         |հետո`      |ների     |ների     |         |

|  |պահանջների        |         |մինչև  ՀՀ  |նախարա-  |նախարա-  |         |

|  |խախտումների       |         |ֆինանսների |րության  |րության  |         |

|  |վերացմանն ու տրված|         |նախարա-    |կողմից   |կողմից   |         |

|  |հանձնարարականների |         |րության    |խախտումը |խախտումը |         |

|  |կատարմանն ուղղված |         |կողմից     |վերացնե- |վերացնե- |         |

|  |գործողությունները`|         |խախտումը   |լու համար|լու համար|         |

|  |նախորդ երեք       |         |վերացնելու |սահմանված|սահմանված|         |

|  |տարիների          |         |համար      |ժամկետում|ժամկետից |         |

|  |կտրվածքով:        |         |ժամկետ     |         |ուշ      |         |

|  |                  |         |սահմանելը  |         |         |         |

|_____________________|_________|_________________________________________|

|                     |   100   |                                         |

._________________________________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
01.03.2013
N 183-Ն
Հրաման