Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0310.290413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2013 թվականի N 310-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Բաց տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` բաց տիեզերքի խաղաղ օգտագործման հետևյալ պայմանագրերին միանալու վերաբերյալ` պետությունների կողմից բաց տիեզերքի, այդ թվում` լուսնի և այլ երկրային մարմինների, ուսումնասիրության և օգտագործման գործունեության կառավարման սկզբունքների վերաբերյալ դաշնագիր, աստղանավորդների փրկության, աստղանավորդների և բաց տիեզերք թողնված օբյեկտների վերադարձի վերաբերյալ համաձայնագիր, տիեզերական օբյեկտների կողմից պատճառած վնասների համար միջազգային պատասխանատվության վերաբերյալ կոնվենցիա, բաց տիեզերք թողնված օբյեկտների գրանցման վերաբերյալ կոնվենցիա և լուսնի և այլ երկրային մարմինների վրա պետությունների գործունեության վերաբերյալ համաձայնագիր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն` ոլորտի զարգացման և օրենսդրական կարգավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործակալության ստեղծման վերաբերյալ:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին`

1) մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործակալություն ստեղծելը` համապատասխան լիազոր մարմիններին ներկայացնել առաջարկություններ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքում բաց տիեզերքի խաղաղ օգտագործման անվանմամբ նոր բաժին ստեղծելու և դրա նպատակների և գործառույթների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություն «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բաց տիեզերքի խաղաղ օգտագործման բաժնի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թ. ապրիլի 29-ի

N 310-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԲԱՑ ՏԻԵԶԵՐՔԻ ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2013
N 310-Ա
Որոշում