041.0323.020513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2013 թվականի N 323-Ա
Կ. ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կ. Ղարագյոզյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թ. մայիսի 2-ի
N 323-Ա որոշման
ԿԱԶՄ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին
տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Լ. Թավադյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական
և երկրի մասին գիտությունների բաժանմունքի
ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական
գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս
քարտուղար (համաձայնությամբ)
Վ. Թոփուզյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
օրգանական և դեղագործական քիմիայի
գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Ղարագյոզյան - Կ. Ղարագյոզյանի դուստրը (համաձայնությամբ)