Սեղմել Esc փակելու համար:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԵԳԱՆՅԱՆԻ` ԴՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԵԳԱՆՅԱՆԻ` ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0326.030513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2013 թվականի N 326-Ա

 

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԵԳԱՆՅԱՆԻ` ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «ԷՅՄ ԴՈՒԲԱՅ-2013» ամենամյա ներդրումային համաժողովին և ունիվերսալ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Ա. Եգանյանի` 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Հարությունյանի և Ա. Եգանյանի` Դուբայ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տ. Հարությունյանի` Դուբայ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2013
N 326-Ա
Որոշում