Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍ ...

 

 

040.0446.030513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2013 թվականի N 446-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 31-րդ կետի 3-րդ ենթակետով և ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության (այսուհետ` արձանագրություն) դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) ռուսական կողմի հետ համաձայնեցնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996 թվականի սեպտեմբերի 27-ի համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 4-րդ հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստը 2013 թվականի ընթացքում Երևանում անցկացնելու ժամկետները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն հանձնաժողովի նիստի անցկացման հարցում:

2. Հանձնաժողովի հայկական մասի նախագահին` հանձնաժողովի նիստի ընթացքում իրականացնել արձանագրության հավելվածով սահմանված ցանկի 9-րդ, 17-23-րդ, 29-րդ և 30-րդ կետերով նախատեսված ռազմական ավանների (այսուհետ` ռազմական ավաններ), ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված N 3 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Կարսի խճուղի) տարածքում գտնվող 7,2 հեկտար հողատարածքի և 6-րդ կետով նախատեսված N 8 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Շիրակացու փող.) տարածքում գտնվող 5 կիսակառույց շինությունների` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը հանձնում-ընդունումը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ նախապատրաստել հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

2) հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկել համապատասխան մասնագետների.

3) հանձնաժողովի նիստի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` N 3 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Կարսի խճուղի) և N 8 ռազմական ավանի (քաղ. Գյումրի, Շիրակացու փող.) հասցեներով գտնվող անշարժ գույքի նկատմամբ սահմանված կարգով կատարել իրավունքների պետական գրանցում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելուց հետո:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան ընդունել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված անշարժ գույքը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին անշարժ գույքն ի տնօրինություն ընդունած պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան հայտի դեպքում սահմանված կարգով փոխել հողամասերի նպատակային նշանակությունը, քանի որ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվող անշարժ գույքը գտնվում է հատուկ նշանակության հողամասերի վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2013
N 446-Ա
Որոշում