040.0322.190599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 1999 թվականի թիվ 322
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 172695 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Արմավիրի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 19-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 19-ի N 322 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի
նախապատրաստման և անցկացման հետ
_________________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ /դրամ/
_________________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 8000
այդ թվում`
համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 8000
2. Տրանսպորտի ծառայության վճարներ 2500
3. Կապի ծառայության վճարներ 1500
4. Գործուղման ծախսեր 4500
5. Գրասենյակային ծախսեր 1500
______________________________________________________________________
ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(24065 ընտրող x 3 դրամ) 72195
______________________________________________________________________
Ընդամենը 90195
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 19-ի N 322 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված
Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի
արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի
նախապատրաստման և անցկացման հետ
_________________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ /դրամ/
_________________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 4000
այդ թվում`
համայնքային ընտրական հանձնաժողովի
նախագահի աշխատավարձ
(0,5 ամիս x 8000 դրամ) 4000
2. Տրանսպորտի ծառայության վճարներ 2500
3. Կապի ծառայության վճարներ 500
4. Գրասենյակային ծախսեր 500
______________________________________________________________________
ընդամենը 7500
11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(11 x 7500 դրամ) 82500