Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0327.190599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 1999 թվականի թիվ 327

 

ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3 հոդվածի և 22 հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սյունիքի մարզի «Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը գյուղատնտեսական օժանդակ տնտեսություն կազմակերպելու նպատակով հատկացված 11 հեկտար հողատարածությունը, այդ թվում` 3 հեկտար անջրդի վարելահող, 3 հեկտար խաղողի այգի և 5 հեկտար անօգտագործելի, հետ վերցնել և գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել պահուստային ֆոնդի հողերի կատեգորիա` այն ընդգրկելով Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող պահուստային ֆոնդի հողերի կազմում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.1999
N 327
Որոշում