110.0018.210313
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 հունվարի 2013 թվականի N 18-Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1705 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1053-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ 2
Միջին մասնագիտական կրթության 1705 «Ավտոմոբիլային տրանսպորտի
տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության հիմնական կրթական
ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական
կարողությունների մոդուլներ
._____________________________________________________________________.
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՖԻԿԱ» |
|_____________________________________________________________________|
|1. |Մոդուլի |ԱՏՍՆ- 5-12 - 001 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|2. |Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| |նպատակը |մասնագիտական աշխատանքային գծագրեր և էսքիզներ |
| | |կարդալու և հասկանալու, ինչպես նաև տիպային |
| | |մեքենամասերի էսքիզներ և աշխատանքային գծագրեր |
| | |կատարելու անհրաժեշտ հմտություններ և կիրառական |
| | |գիտելիքներ: |
|___|_____________|___________________________________________________|
|3. |Մոդուլի |64 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|4. |Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_____________|___________________________________________________|
|5. |Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովվումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|6. |ՈՒսումնառու- |Կատարել տիպային մեքենամասերի էսքիզներ և |
| |թյան |աշխատանքային գծագրեր |
| |արդյունք 1 | |
|___|_____________|___________________________________________________|
|7. |Կատարման |1) ճիշտ է կատարում երկրաչափական կառուցումները |
| |չափանիշներ |հարթության վրա, |
| | |2) ճիշտ է կատարում տիպային մեքենամասերի |
| | |պրոեկտումը հարթությունների վրա և պատկերում դրանց |
| | |երեք պրոեկցիաները, |
| | |3) ճիշտ է տալիս կտրվածքներ և պատկերում է |
| | |առաջադրված տիպային մեքենամասերի աշխատանքային |
| | |գծագրերը և էսքիզները |
| | |4) ճիշտ է պատկերում աշխատանքային գծագրերի և |
| | |էսքիզների վրա տիպային մեքենամասերի չափերը, |
| | |5) ճիշտ է կառուցում տիպային մեքենամասերի |
| | |տարածական (աքսիոնոմետրիկ) պատկերները, |
| | |6) ճիշտ է կատարում տիպային մեքենամասի |
| | |բնօրինակից համապատասխան էսքիզը և աշխատանքային |
| | |գծագիրը: |
|___|_____________|___________________________________________________|
|8. |ՈՒսումնառու- |Կարդալ աշխատանքային գծագրերը և էսքիզները |
| |թյան | |
| |արդյունք 2 | |
|___|_____________|___________________________________________________|
|9. |Կատարման |1) ճիշտ է ներկայացնում աշխատանքային գծագրերի և |
| |չափանիշներ |էսքիզների վրա պատկերված չափերի թույլվածքները և |
| | |մաքրության դասերի նշանակումները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում աշխատանքային գծագրերի և |
| | |էսքիզների վրա պատկերված մակերևույթների ձևի |
| | |թույլատրելի շեղումները, |
| | |3) ճիշտ է մեկնաբանում աշխատանքային գծագրերի և |
| | |էսքիզի վրա ներկայացված տեխնիկական պայմանները, |
| | |4) ճիշտ է մեկնաբանում աշխատանքային գծագրերի կամ |
| | |էսքիզի վրա պատկերված երիթի, բազմաերիթի, |
| | |ատամնաանիվի, տարբեր նշանակության առվակների, |
| | |երեսակների և նմանատիպ այլ տարրերի նշանակումները: |
|___|_____________|___________________________________________________|
|10.|ՈՒսումնառու- |Կարդալ հանգույցների ու մեքենամասերի աշխատանքային |
| |թյան |գծագրերը, դրանց պայմանական նշանակումները և |
| |արդյունք 3 |մասնագրերը |
|___|_____________|___________________________________________________|
|11.|Կատարման |1) ճիշտ է նշանակում հանգույցների և |
| |չափանիշներ |մեքենամասերի հավաքական գծագրերում առանձին |
| | |մեքենամասերի դիրքավորումները, |
| | |2) ճիշտ է կիրառում հավաքական գծագրում |
| | |պայմանական նշանակումները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում հավաքական գծագրերում |
| | |պատկերված նստեցվածքների պայմանական նշանները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում հավաքական գծագրի և |
| | |մասնագրի փոխադարձ կապը, |
| | |5) ճիշտ է ընտրում և օգտվում հավաքական գծագրից |
| | |համապատասխան մեքենամասի աշխատանքային գծագիրը, |
| | |6) ճիշտ է կիրառում հավաքական գծագրի տեխնիկական |
| | |պահանջները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|12.|Մոդուլի |ԱՏՍՆ - 5 - 12-002 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|13.|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| |նպատակը |անհրաժեշտ գիտելիքներ սև և գունավոր մետաղների և |
| | |դրանց համաձուլվածքների տեսակների, |
| | |հատկությունների, մակնիշավորման սկզբունքների և |
| | |կիրառության բնագավառների վերաբերյալ, ինչպես նաև |
| | |մետաղների, համաձուլվածքների, նախապատրաստվածքների |
| | |պրոֆիլները ճանաչելու, մակնիշավորման սկզբունքները |
| | |գործնականում օգտագործելու կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|14.|Մոդուլի |72 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|15.|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_____________|___________________________________________________|
|16.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովվումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|17.|ՈՒսումնառու- |Ներկայացնել թուջերի և պողպատների դասակարգումը, |
| |թյան |դրանց կիրառման բնագավառը և հիմնական |
| |արդյունք 1 |ֆիզիկամեխանիկական հատկությունները |
|___|_____________|___________________________________________________|
|18.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում պողպատների և թուջերի, |
| |չափանիշներ |որպես երկաթ ածխածնային միացության, կառուցվածքային |
| | |էությունը և բացատրում դրանց դասակարգումը, |
| | |2) ճիշտ է մեկնաբանում պողպատների և թուջերի |
| | |հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունները` |
| | |ամրություն, կարծրություն, կռելիություն, |
| | |պլաստիկություն, |
| | |3) ճիշտ է մեկնաբանում պողպատների և թուջերի |
| | |կիրառման բնագավառը ելնելով նրանց հիմնական |
| | |ֆիզիկամեխանիկական հատկություններից, |
| | |4) կարողանում է մետաղների նմուշների |
| | |կոտրվածքներով ճանաչել և տարբերել թուջերը և |
| | |պողպատները, |
| | |5) կարողանում է ձեռքի փականագործական |
| | |գործիքներով գնահատել պողպատի և թուջի համեմատական |
| | |ամրությունները և կարծրությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|19.|ՈՒսումնառու- |Ներկայացնել թուջերի և պողպատների մակնիշավորումը |
| |թյան | |
| |արդյունք 2 | |
|___|_____________|___________________________________________________|
|20.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում պողպատների |
| |չափանիշներ |մակնիշավորումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում թուջերի մակնիշավորումը, |
| | |3) կարողանում է ճիշտ վերծանել պողպատների և |
| | |թուջերի մակնիշները: |
|___|_____________|___________________________________________________|
|21.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ավտոմոբիլաշինության մեջ կիրառվող |
| |թյան |գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների |
| |արդյունք 3 |դասակարգումը, կիրառման բնագավառները, հիմնական |
| | |ֆիզիկամեխանիկական հատկությունները, մակնիշավորումը |
|___|_____________|___________________________________________________|
|22.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների |
| |չափանիշներ |արտադրության և նորոգման ժամանակ առավել հաճախ |
| | |կիրառվող գունավոր մետաղների` ալյումինի և պղնձի |
| | |համաձուլվածքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ալյումինի և պղնձի |
| | |համաձուլվածքների դասակարգումը, դրանց |
| | |մակնիշավորումը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ալյումինի և պղնձի |
| | |համաձուլվածքների ֆիզկամեխանիկական |
| | |հատկությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|23.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ավտոմոբիլաշինության մեջ կիրառվող |
| |թյան |պոլիմերային և կերամիկական նյութերի դասակարգումը, |
| |արդյունք 4 |կիրառման բնագավառը և մակնիշավորումը |
|___|_____________|___________________________________________________|
|24.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների |
| |չափանիշներ |արտադրության և նորոգման ժամանակ օգտագործվող |
| | |պոլիմերային նյութերի դասակարգումը, մակնիշավորումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլների |
| | |արտադրության և նորոգման ժամանակ օգտագործվող |
| | |կերամիկական նյութերի դասակարգումը, մակնիշավորումը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում պոլիմերային նյութերի |
| | |ֆիզիկա-քիմիական և մեխանիկական հատկությունները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում կերամիկական նյութերի |
| | |ֆիզիկա-քիմիական և մեխանիկական հատկությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|25.|ՈՒսումնառու- |Ներկայացնել մեքենաշինության մեջ կիրառվող |
| |թյան |պրոֆիլների տեսակները և կարողանա օգտվել պրոֆիլների |
| |արդյունք 5 |ստանդարտներից |
|___|_____________|___________________________________________________|
|26.|Կատարման |1) ճիշտ է դասակարգում ավտոմոբիլաշինության մեջ |
| |չափանիշներ |կիրառվող պրոֆիլների տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում պրոֆիլների հիմնական |
| | |երկրաչափական բնութագրերը, |
| | |3) կարողանում է ճիշտ օգտվել համապատասխան |
| | |ստանդարտներից, պրոֆիլների տեսականիները որոշելու |
| | |համար: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ» |
|_____________________________________________________________________|
|27.|Մոդուլի |ԱՏՍՆ - 5 -12-003 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|28.|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| |նպատակը |գիտելիքներ մեխանիկայի հիմունքների` ստատիկայի, |
| | |կինեմատիկայի և դինամիկայի սկզբունքների, |
| | |շարժումների, ուժային համակարգերի, հզորության և |
| | |դրանց կիրառումների, մեխանիզմների, մեքենաների և |
| | |սարքավորման կառուցվածքի և հաշվարկի սկզբունքների |
| | |վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել ավտոմոբիլների |
| | |տեխնիկական սպասարկման և նորոգման գործընթացներում |
| | |օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումներում |
| | |առաձգական տարրերը և միացությունները կիրառելու |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|29.|Մոդուլի |72 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|30.|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է |
| |պահանջները |ուսումնասիրել ԱՏՍՆ-5-12-01 «Ճարտարագիտական |
| | |գրաֆիկա» և ԱՏՍՆ-5-12-002 «Նյութագիտության |
| | |հիմունքներ» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|31.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|32.|ՈՒսումնառու- |Ներկայացնել տեխնիկական մեխանիկայի |
| |թյան |ուսումնասիրության օբյեկտները, դրանց տարրերի |
| |արդյունք 1 |մոդելները և մեխանիզմների կառուցվածքային |
| | |վերլուծությունը |
|___|_____________|___________________________________________________|
|33.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում տեխնիկական մեխանիկայի |
| |չափանիշներ |ուսումնասիրության օբյեկտները` մեքենա, մեխանիկական |
| | |սարք և մեխանիզմ համակարգերը, դրանց դասակարգումը և |
| | |կիրառության ոլորտները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում առաջադրված մեխանիզմների |
| | |հիմնական տեսակները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում շարժման և |
| | |հավասարակշռության պայմաններում մարմինների |
| | |փոխազդեցությունների ընդհանուր |
| | |օրինաչափությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|34.|ՈՒսումնառու- |Ներկայացնել մեխանիզմների և մեքենամասերի ամրության |
| |թյան |հիմնական հաշվարկները |
| |արդյունք 2 | |
|___|_____________|___________________________________________________|
|35.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ամրության հաշվարկների |
| |չափանիշներ |նպատակը, խնդիրները և հիմնական հասկացությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ձգման և սեղմման դեպքում |
| | |առաջացող լարումները, դեֆորմացիաները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում սահքի դեֆորմացիայի |
| | |դեպքում լարումները և դեֆորմացիաները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ոլորման դեպքում |
| | |լարումները և դեֆորմացիաները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում ծռման դեպքում լարումները |
| | |և դեֆորմացիաները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում բարդ լարվածային վիճակը և |
| | |ամրության տեսությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|36.|ՈՒսումնառու- |Կիրառել առաձգական տարրերը և միացությունները |
| |թյան |տեխնոլոգիական սարքավորումներում |
| |արդյունք 3 | |
|___|_____________|___________________________________________________|
|37.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում առաձգական տարրերի |
| |չափանիշներ |տեսակները և կիրառման բնագավառները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մեքենաներում և |
| | |սարքավորումներում օգտագործվող միացությունները, |
| | |3) ճիշտ է կիրառում եռակցված, զոդված և սոսնձված |
| | |միացությունները, |
| | |4) ճիշտ է կիրառում գամավոր միացությունները և |
| | |դրանց կիրառումը, |
| | |5) ճիշտ է կիրառում պարուրակային միացությունները |
| | |և դրանց կիրառումը, |
| | |6) ճիշտ է կիրառում երիթավոր, բազմաերիթավոր և |
| | |բութակավոր միացությունները և դրանց կիրառումը, |
| | |7) ճիշտ է օգտագործում միացությունների |
| | |ստանդարտները: |
|___|_____________|___________________________________________________|
|38.|ՈՒսումնառու- |Ներկայացնել մեխանիզմների, մեքենաների և սարքերի |
| |թյան |կառուցվածքը |
| |արդյունք 4 | |
|___|_____________|___________________________________________________|
|39.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում և վերլուծում |
| |չափանիշներ |մեխանիզմների, մեքենաների և սարքերի կառուցվածքը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մեքենաների և |
| | |մեխանիզմների մեխանիկական շարժաբերների դերը, |
| | |կառուցվածքը և տարբեր մեքենաների համար դրանց |
| | |ընտրության սկզբունքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մեխանիկական |
| | |փոխանցումների տեսակները` լծակավոր, բռունցքային, |
| | |ճկուն օղակներով, շփական և ատամնավոր, դրանց |
| | |կիրառության բնագավառները և հաշվարկի հիմնական |
| | |տարրերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում մեքենաների և սարքերի |
| | |կառուցվածքում օգտագործվող հիմնական մեքենամասերի` |
| | |լիսեռների, սռնիների, առանցքակալների և կցորդիչների |
| | |դերը, հիմնական տեսակները և կիրառությունները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹՈՒՅԼՏՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՆՍՏԵՑՎԱԾՔՆԵՐ, ՉԱՓԻՉ |
| ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱՆ» |
|_____________________________________________________________________|
|40.|Մոդուլի |ԱՏՍՆ-5-12-004 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|41.|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| |նպատակը |ընդհանուր գիտելիքներ մեքենամասերի մակերևույթների |
| | |մշակման ճշտության, մշակված մակերևույթների |
| | |մաքրության ու որակի, մեքենամասի նոմինալ, |
| | |սահմանային և իրական չափերի, թույլտվածքների և |
| | |նստեցվածքների, ճշտության դասերի, հիմնական |
| | |չափագիտական հասկացությունների վերաբերյալ, ինչպես |
| | |նաև մեքենաշինության մեջ օգտագործվող հիմնական |
| | |չափիչ գործիքներին տիրապետելու և դրանցով |
| | |համապատասխան չափումներ կատարելու |
| | |կարողություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|42.|Մոդուլի |64 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|43.|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է |
| |պահանջները |ուսումնասիրել ԱՏՍՆ-5-12-01 «Ճարտարագիտական |
| | |գրաֆիկա» և ԱՏՍՆ-5-12-002 «Նյութագիտության |
| | |հիմունքներ» մոդուլները: |
|___|_____________|___________________________________________________|
|44.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|45.|ՈՒսումնառու- |Ներկայացնել մեքենամասերի չափերի թույլտվածքների և |
| |թյան |նստեցվածքների համակարգը |
| |արդյունք 1 | |
|___|_____________|___________________________________________________|
|46.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում մեքենամասերի մշակման |
| |չափանիշներ |ճշտությունը կանխորոշող պայմանները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մշակվող մեքենամասերի |
| | |մաքրությանը և որակին ներկայացվող հիմնական |
| | |պահանջները, |
| | |3) ճիշտ է պարզաբանում մեքենամասերի |
| | |համափոխարինելիության սկզբունքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում մեքենամասի նոմինալ, |
| | |սահմանային և իրական չափերը: |
|___|_____________|___________________________________________________|
|47.|ՈՒսումնառու- |Հաշվել թույլտվածքները |
| |թյան | |
| |արդյունք 2 | |
|___|_____________|___________________________________________________|
|48.|Կատարման |1) ճիշտ է սահմանում թույլտվածք և նստեցվածք |
| |չափանիշներ |հասկացությունները, չափերի շեղումները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում թույլտվածքների |
| | |համակարգը և սահմանում վերջինս լիսեռի ու անցքի |
| | |համակարգերի բաժանման հատկանիշները, |
| | |3) ճիշտ է թվարկում թույլտվածքների համակարգի |
| | |ճշտության աստիճանները (կվալիտետները), |
| | |4) ճիշտ է օգտվում թույլտվածքների աղյուսակներից, |
| | |5) ըստ տրված գծագրի կամ խնդրի պայմանի ճիշտ է |
| | |հաշվարկում լիսեռի թույլտվածքը, անցքի թույլտվածքը |
| | |և հնարավոր նվազագույն բացակը կամ ձգվածքը: |
|___|_____________|___________________________________________________|
|49.|ՈՒսումնառու- |Տիրապետել չափումների տեխնիկային` արդյունավետ |
| |թյան |աշխատելով հիմնական չափիչ գործիքներով |
| |արդյունք 3 | |
|___|_____________|___________________________________________________|
|50.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում չափումը, օգտագործվող |
| |չափանիշներ |ժամանակակից չափման միավորները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում չափման մեթոդները և դրանց |
| | |իրականացման եղանակները, |
| | |3) ճիշտ է բացատրում ձողակարկինի կառուցվածքը և |
| | |դրանով իրականացնում է հանձնարարված չափումները, |
| | |4) ճիշտ է օգտվում միկրոմետրից և չափաձողից ու |
| | |մեկնաբանում վերջիններիս չափելու ճշտությունը, |
| | |5) ճիշտ է օգտվում ունիվերսալ անկյունաչափից, |
| | |կալիբրներից, բացակաչափից, շաբլոններից և |
| | |պարուրակաչափերից: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» |
|_____________________________________________________________________|
|51.|Մոդուլի |ԱՏՍՆ -5 - 12 - 005 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|52.|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| |նպատակը |ավտոմոբիլների ներքին այրման շարժիչների հիմնական |
| | |մեխանիզմների և համակարգերի կառուցվածքի, դրանց |
| | |աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ |
| | |անհրաժեշտ կիրառական գիտելիքներ և հմտություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|53.|Մոդուլի |90 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|54.|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է |
| |պահանջները |ուսումնասիրել ԱՏՍՆ-5-12-002 «Նյութագիտության |
| | |հիմունքներ» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|55.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|56.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ավտոմոբիլի դերը, ընդհանուր |
| |թյան |կառուցվածքը և նրա հիմնական մասերի նշանակությունը: |
| |արդյունք 1 | |
|___|_____________|___________________________________________________|
|57.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի դերը, |
| |չափանիշներ |ընդհանուր կառուցվածքը, ներկայացվող պահանջները և |
| | |տեխնիկական բնութագրերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի հիմնական |
| | |մասերի նշանակությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի հիմնական |
| | |մասերի փոխադարձ կապը և փոխազդեցությունը: |
|___|_____________|___________________________________________________|
|58.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ավտոմոբիլային ներքին այրման |
| |թյան |շարժիչների տեսակները, հիմնական մեխանիզմների |
| |արդյունք 2 |կառուցվածքային առանձնահատկությունները |
|___|_____________|___________________________________________________|
|59.|Կատարման |1) ճիշտ է բացատրում կարբյուրատորային, դիզելային |
| |չափանիշներ |և վառելանյութի ներարկումով շարժիչների աշխատանքի |
| | |առանձնահատկությունները, հիմնական բնութագրերը և |
| | |դրանց ներկայացվող պահանջները, |
| | |2) ճիշտ է բացատրում ավտոմոբիլային ներքին այրման |
| | |շարժիչների ընդհանուր կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է բացատրում շուռտվիկ շարժաթևային |
| | |մեխանիզմի շարժական և անշարժ մեքենամասերից |
| | |յուրաքանչյուրի նշանակությունը և ընդհանուր |
| | |կառուցվածքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում գազաբաշխիչ մեխանիզմի |
| | |նշանակությունը: |
| | |5) ճիշտ է բացատրում փականային գազաբաշխիչ |
| | |մեխանիզմի մեքենամասերից յուրաքանչյուրի |
| | |նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը: |
|___|_____________|___________________________________________________|
|60.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ավտոմոբիլային ներքին այրման |
| |թյան |շարժիչների հիմնական համակարգերի կառուցվածքային |
| |արդյունք 3 |առանձնահատկությունները |
|___|_____________|___________________________________________________|
|61.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում հեղուկային և օդային |
| |չափանիշներ |հովացման համակարգերից յուրաքանչյուրի |
| | |նշանակությունը և կառուցվածքային |
| | |առանձնահատկությունները և աշխատանքը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մեքենամասերի յուղման |
| | |առանձնահատկությունները, յուղման համակարգի |
| | |նշանակությունը ընդհանուր կառուցվածքը և |
| | |աշխատանքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կարբյուրատորային, |
| | |դիզելային և վառելիքի ներարկումով սնման |
| | |համակարգերի կառուցվածքային |
| | |առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում սնման յուրաքանչյուր |
| | |համակարգի հիմնական մասերի նշանակությունը և դրանց |
| | |ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում գազախառնուրդներով սնման |
| | |համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները |
| | |հիմնական մասերի նշանակությունը, դրանց ընդհանուր |
| | |կառուցվածքը և աշխատանքը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում վառոցքի համակարգի |
| | |նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և |
| | |աշխատանքը: |
|___|_____________|___________________________________________________|
|62.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ավտոմոբիլային ներքին այրման |
| |թյան |շարժիչների հիմնական մեխանիզմների և համակարգերի |
| |արդյունք 4 |աշխատանքում առաջացող հիմնական անսարքությունները |
|___|_____________|___________________________________________________|
|63.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում շուռտվիկ շարժաթևային |
| |չափանիշներ |մեխանիզմի հիմնական անսարքությունները |
| | |2) ճիշտ է ներկայացնում գազաբաշխիչ մեխանիզմի |
| | |հիմնական անսարքությունները |
| | |3) ճիշտ է ներկայացնում հովացման համակարգի |
| | |հիմնական անսարքությունները |
| | |4) ճիշտ է ներկայացնում յուղման համակարգի |
| | |հիմնական անսարքությունները |
| | |5) ճիշտ է ներկայացնում սնման համակարգի հիմնական |
| | |անսարքությունները |
| | |6) ճիշտ է ներկայացնում վառոցքի համակարգի |
| | |հիմնական անսարքությունները |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» |
|_____________________________________________________________________|
|64.|Մոդուլի |ԱՏՍՆ - 5 - 12 - 006 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|65.|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| |նպատակը |ավտոմոբիլների շարժահաղորդակների, կառավարման |
| | |համակարգերի, կախոցքների, ընթացքային մասի և |
| | |մասնագիտացված շարժակազմի ընդհանուր կառուցվածքի, |
| | |դրանց աշխատանքի առանձնահատկությունների և |
| | |հիմնական անսարքությունների վերաբերյալ կիրառական |
| | |գիտելիքներ և հմտություններ: |
|___|_____________|___________________________________________________|
|66.|Մոդուլի |90 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|67.|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է |
| |պահանջները |ուսումնասիրել ԱՏՍՆ-5-12-002 «Նյութագիտության |
| | |հիմունքներ» մոդուլը: |
|___|_____________|___________________________________________________|
|68.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|69.|ՈՒսումնառու- |Բացատրել ավտոմոբիլի շարժահաղորդակների տեսակները, |
| |թյան |կառուցվածքը, աշխատանքի առանձնահատկությունները և |
| |արդյունք 1 |շարժահաղորդակի հիմնական անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|70.|Կատարման |1) ճիշտ է բացատում շարժահաղորդակի |
| |չափանիշներ |նշանակությունը, տեսակները, հարմարադասման |
| | |սխեմաները, |
| | |2) ճիշտ է բացատրում կցորդիչի նշանակությունը և |
| | |տեսակները, յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը |
| | |և ընդհանուր կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է բացատրում փոխանցումների տուփի |
| | |նշանակությունը և տեսակները, աստիճանավոր և |
| | |անաստիճան փոխանցման տուփերի հիմնական մեքենամասերի |
| | |(մասերի) նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը, |
| | |4) ճիշտ է բացատրում կարդանային փոխանցման |
| | |նշանակության, հավասար և անհավասար անկյունային |
| | |արագության կարդանային փոխանցումների յուրաքանչյուր |
| | |մեքենամասի նշանակությունը և ընդհանուր |
| | |կառուցվածքը, |
| | |5) ճիշտ է բացատրում բաշխիչ տուփի նշանակությունը |
| | |և ընդհանուր կառուցվածքը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում տանող կամրջակի |
| | |նշանակությունը, տեսակները, յուրաքանչյուր մասի |
| | |(մեքենամասի) նշանակությունը և ընդհանուր |
| | |կառուցվածքը, |
| | |7) ճիշտ է բացատրում առջևի տանող և ղեկավարվող |
| | |անիվների հաղորդակների կառուցվացքային |
| | |առանձնահատկությունները, |
| | |8) ճիշտ է ներկայացնում շարժահաղորդակի |
| | |աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական |
| | |անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|71.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ղեկային վարման և արգելակային |
| |թյան |համակարգերի տեսակները, կառուցվածքային |
| |արդյունք 2 |առանձնահատկությունները և հիմնական |
| | |անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|72.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ղեկային վարման |
| |չափանիշներ |նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, հիմնական |
| | |բնութագրերը, ներկայացվող պահանջները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ղեկային մեխանիզմի, |
| | |նշանակություն, տեսակներ և թվարկում հիմնական |
| | |մեքենամասերը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ղեկային մեխանիզմի |
| | |յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և |
| | |ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում |
| | |առաջացող հիմնական անսարքությունները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ղեկային շարժաբերի |
| | |նշանակությունը, տեսակները, շարժաբերի հիմնական |
| | |մեքենամասերի նշանակությունը և ընդհանուր |
| | |կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող |
| | |հիմնական անսարքությունները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում արգելակային համակարգի |
| | |նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, տեսակները, |
| | |հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում թմբուկային և |
| | |սկավառակային արգելակային մեխանիզմների |
| | |յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և |
| | |ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում |
| | |առաջացող հիմնական անսարքությունները, |
| | |7) ճիշտ է ներկայացնում հիդրավլիկ արգելակային |
| | |հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերի |
| | |նշանակությունը և կառուցվածքը, աշխատանքի ընթացքում |
| | |առաջացող հիմնական անսարքությունները, |
| | |8) ճիշտ է ներկայացնում պնևմատիկ արգելակային |
| | |հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերի |
| | |նշանակությունը և կառուցվածքը, աշխատանքի ընթացքում |
| | |առաջացող հիմնական անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|73.|ՈՒսումնառու- |Ներկայացնել կախոցքների տեսակները, կառուցվածքային |
| |թյան |առանձնահատկությունները և հիմնական |
| |արդյունք 3 |անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|74.|Կատարման |1) ճիշտ է բացատրում կախոցքների նշանակությունը, |
| |չափանիշներ |տեսակները, հիմնական բնութագրերը, ներկայացվող |
| | |պահանջները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կախյալ կախոցքի |
| | |ընդհանուր կառուցվածքը և թվարկում հիմնական մասերը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կախյալ կախոցքի |
| | |յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և |
| | |ընդհանուր կառուցվածքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում անկախ կախոցքի ընդհանուր |
| | |կառուցվածքը և թվարկում հիմնական մասերը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում անկախ կախոցքի |
| | |յուրաքանչյուր մասի նշանակությունը և ընդհանուր |
| | |կառուցվածքը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում կախոցքի աշխատանքի |
| | |ընթացքում, առաջացող հիմնական անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|75.|ՈՒսումնառու- |Ներկայացնել թափքերի տեսակները, կառուցվածքային |
| |թյան |առանձնահատկությունները և հիմնական |
| |արդյունք 4 |անսարքությունները |
|___|_____________|___________________________________________________|
|76.|Կատարման |1) ճիշտ է բացատրում թափքերի նշանակությունը, |
| |չափանիշներ |տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում թափքերի ընդհանուր |
| | |կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում շրջանակի և թափքի |
| | |հիմնական մասերից յուրաքանչյուրի նշանակությունը և |
| | |ընդհանուր կառուցվածքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում թափքերի հիմնական |
| | |անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|77.|ՈՒսումնառու- |Ներկայացնել անիվների և դողերի կառուցվածքային |
| |թյան |առանձնահատկությունները և հիմնական |
| |արդյունք 5 |անսարքությունները |
|___|_____________|___________________________________________________|
|78.|Կատարման |1) ճիշտ է բացատրում անիվների և դողերի |
| |չափանիշներ |կառուցվածքը և թվարկում մեքենամասերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում անիվների յուրաքանչյուր |
| | |մեքենամասի նշանակությունը և ընդհանուր |
| | |կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի |
| | |շահագործման ընթացքում անիվների և դողերի հիմնական |
| | |անսարքությունները: |
|___|_____________|___________________________________________________|
|79.|ՈՒսումնառու- |Ներկայացնել մասնագիտացված շարժակազմերի |
| |թյան |կառուցվածքային առանձնահատկությունները |
| |արդյունք 6 | |
|___|_____________|___________________________________________________|
|80.|Կատարման |1) ճիշտ է բացատրում մասնագիտացված շարժակազմերի |
| |չափանիշներ |նշանակությունը, նշանակման համակարգը, հիմնական |
| | |բնութագրերը, ներկայացվող պահանջները, |
| | |2) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-ինքնաթափերի |
| | |բեռնաթափման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և |
| | |աշխատանքը, |
| | |3) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-հեղուկատարների |
| | |բեռնման բեռնաթափման համակարգերի ընդհանուր |
| | |կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է բացատրում փոշենման բեռներ փոխադրող |
| | |մասնագիտացված շարժակազմերի բեռնման բեռնաթափման |
| | |համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի |
| | |առանձնահատկությունները, |
| | |5) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-սառնարանների |
| | |թափքերի սառեցման համակարգերի ընդհանուր |
| | |կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|81.|Մոդուլի |ԱՏՍՆ - 5 - 12 - 007 |
| |դասիչը | |
|___|_____________|___________________________________________________|
|82.|Մոդուլի |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| |նպատակը |անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ |
| | |ավտոմոբիլների էլեկտրասարքավորումների կառուցվածքի |
| | |և աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ: |
|___|_____________|___________________________________________________|
|83.|Մոդուլի |72 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________|___________________________________________________|
|84.|Մուտքային |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_____________|___________________________________________________|
|85.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման |արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների |
| |կարգը |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_____________|___________________________________________________|
|86.|ՈՒսումնառու- |Ներկայացնել ավտոմոբիլի էլեկտրասարքավորումների |
| |թյան |նշանակությունը, էլեկտրասնուցման համակարգը: |
| |արդյունք 1 | |
|___|_____________|___________________________________________________|
|87.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում էլեկտրասարքավորումների |
| |չափանիշներ |նշանակությունը, |
| | |2) ճիշտ է բացատրում և ներկայացնում |
| | |էլեկտրասարքավորումների խմբերը, |
| | |3) ճիշտ է բացատրում գեներատորային |
| | |տեղակայանքների նշանակությունը, տեսակները, |
| | |ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը, |
| | |4) ճիշտ է բացատրում ակումուլյատորային |
| | |մարտկոցների ընդհանուր կառուցվածքը, տեսակները, |
| | |մակնշումը, աշխատանքը և բնութագիրը: |
|___|_____________|___________________________________________________|
|88.|ՈՒսումնառու- |Բացատրել էլեկտրական գործարկման համակարգը |
| |թյան | |
| |արդյունք 2 | |
|___|_____________|___________________________________________________|
|89.|Կատարման |1) ճիշտ է բացատրում էլեկտրական գործարկման |
| |չափանիշներ |համակարգերի նշանակությունը և հարմարադասման |
| | |սխեմաները, |
| | |2) ճիշտ է բացատրում գործակիցների |
| | |էլեկտրամեխանիկական բնութագրերը, էլեկտրական |
| | |կառավարումը, ընդհանուր կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է բացատրում շարժիչի գործարկումը |
| | |հեշտացնող միջոցների կառուցվածքը, տեսակները: |
|___|_____________|___________________________________________________|
|90.|ՈՒսումնառու- |Բացատրել ազդանշանային և լուսավորման համակարգերը |
| |թյան | |
| |արդյունք 3 | |
|___|_____________|___________________________________________________|
|91.|Կատարման |1) ճիշտ է բացատրում լուսավորման և ազդանշանային |
| |չափանիշներ |համակարգերի դասակարգումը, հիմնական տերմինները, |
| | |2) ճիշտ է բացատրում լուսավորման համակարգերի |
| | |դասակարգումը, հիմնական մասերի տեսակները, |
| | |կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է բացատրում ազդանշանային համակարգի |
| | |նշանակությունը, նվազագույն համալիր կազմը, |
| | |հիմնական մասերի նշանակությունը և կառուցվածքը: |
|___|_____________|___________________________________________________|
|92.|ՈՒսումնառու- |Բացատրել տեղեկատվական-արատորոշման համակարգը |
| |թյան | |
| |արդյունք 4 | |
|___|_____________|___________________________________________________|
|93.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում տեղեկատվական-արատորոշման |
| |չափանիշներ |համակարգի նշանակությունը, հիմնական տարրերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում էլեկտրասնուցման հսկման |
| | |սարքերը, դրանց կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է բացատրում ջերմաստիճանի, ճնշման, |
| | |մակարդակի, հսկիչ սարքերի նշանակությունը, |
| | |տեսակները, ընդհանուր կառուցվածքը, |
| | |4) ճիշտ է բացատրում շարժման արագության և |
| | |ծնկաձև լիսեռի պտուտաթվերի տեղեկատվական սարքերի |
| | |տեսակները, կառուցվածքը և աշխատանքը, |
| | |5) ճիշտ է բացատրում հսկման բոլոր համակարգերի |
| | |նշանակությունը, տեսակները, կառուցվածքային |
| | |սխեմաները, |
| | |6) ճիշտ է բացատրում օժանդակ |
| | |էլեկտրասարքավորումների նշանակությունը, |
| | |կառուցվածքը, աշխատանքը, բորտ էլեկտրական ցանցի |
| | |սկզբունքային սխեման և աշխատանքը, հիմնական |
| | |բնութագրերը: |
|_____________________________________________________________________|
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում