Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ...

 

 

040.0331.210599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 1999 թվականի թիվ 331

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի ղեկավար Աբով Գրիգորյանին:

2. Նշանակել և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.1999
N 331
Որոշում