040.0333.210599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 1999 թվականի թիվ 333
ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայդեղագործություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ թմրադեղերը`
մորֆին ԴԱԿ հիդրոքլորիդ` 2 միլիլիտրանոց, 0,5 տոկոսանոց (10 մգ/2 մլ), 10000 տուփ (յուրաքանչյուրում 5 սրվակ).
օմնոպոն` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1 մլ), 13400 տուփ (յուրաքանչյուրում 5 սրվակ).
պրոմեդոլ` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1 մլ), 2030 տուփ (յուրաքանչյուրում 5 սրվակ).
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված թմրադեղերի ներմուծման անվտանգությունը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 8-ի «Թմրադեղեր ներմուծելու թույլտվություն տալու մասին» N 303 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 21-ից: