Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ Կ ...

 

 

040.0502.180513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2013 թվականի N 502-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները կիրառվում են պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի, ինչպես նաև 50 ու ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ձեռք բերվող դեղերի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մայիսի 2-ի

N 502-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

1. Սույն չափորոշիչները սահմանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի գնման տեխնիկական բնութագրերի կազմմանը ներկայացվող պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով: Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը, դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստր) տեղադրված են լիազոր մարմնի պաշտոնական «www.moh.am» կայքում:

(2-րդ կետը փոփ. 14.12.17 թիվ 1671-Ն, 29.08.2019 թիվ 1108-Ն որոշումներ)

2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարիքների համար, հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, կարող են ձեռք բերվել պետության կարիքների համար լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ կիրառվող չգրանցված դեղեր, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային մասնագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 172-Ա որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում կամ ունեն Հայաստանի Հանրապետության առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում:

(2.1-ին կետը լրաց. 14.12.17 թիվ 1671-Ն, 06.12.2018 թիվ 1389-Ն, 29.08.2019 թիվ 1108-Ն որոշումներ)

2.2. Սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեղերի համար գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հավաստող տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում գրանցված լինելու կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում ունենալու մասին:

(2.2-րդ կետը լրաց. 14.12.17 թիվ 1671-Ն, 06.12.2018 թիվ 1389-Ն, 29.08.2019 թիվ 1108-Ն որոշումներ)

3. Դեղերի գնման ընթացակարգերի հրավերներում գնման առարկա հանդիսացող դեղերի գնման տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող դեղերին ներկայացվող հետևյալ պահանջները`

1) դեղի անվանումը նշելիս` գրվում են դեղի միջազգային համընդհանուր (գեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, դեղաձևը, դեղաչափը: Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) առկա են նույն բաղադրատարրերով դեղի այլ գրանցված տարբերակներ, ապա դեղի գնման տեխնիկական բնութագիրը կազմվում է այնպես, որ բացառվի որևէ գրանցված տարբերակի` մրցույթին չմասնակցելու հավանականությունը, և հնարավոր մասնակիցների համար ապահովվեն մրցակցության հավասար պայմաններ (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.08.2019 թիվ 1108-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.08.2019 թիվ 1108-Ն որոշում)

4) թողարկման ձևը նշելիս նկարագրվում են արտաքին ձևավորման բնութագրիչները (օրինակ` ապակե տարա և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).

5) տեղափոխման պայմանները սահմանելիս, եթե դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության կամ այլ ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` տեղափոխումն իրականացնել սառցե շղթայի առկայության պարագայում, կամ վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).

6) պահպանման պայմանները սահմանելիս, եթե անվանացանկում ընդգրկված դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է պահպանման և տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` պահպանել սառնարանային ջերմաստիճանում, մութ, զով վայրում, վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).

7) դեղի պիտանիության ժամկետները դեղը գնորդին հանձնելու պահին պետք է լինեն հետևյալը`

ա. 2,5 տարի և ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնելու պահին պետք է ունենան առնվազն 24 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ,

բ. մինչև 2,5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնելու պահին պետք է ունենան առնվազն 12 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ,

գ. առանձին դեպքերում, այն է` հիվանդների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունը կամ դեղի սպառման համար սահմանված պիտանիության կարճ ժամկետը, հանձնելու պահին դեղի մնացորդային պիտանիության ժամկետը սահմանվում է պատվիրատուի կողմից, բայց ոչ պակաս, քան 3 ամիս: Սույն կետը գործում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարիքների համար ձեռք բերվող դեղերի համար.

8) դեղերը մատակարարելիս` ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացություն:

(3-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1108-Ն որոշում)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 29.08.2019 թիվ 1108-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն

հավելվածի 3-րդ կետը պետք է շարադրել նոր խմբագրությամբ,

որից բխում է, որ խմբագրվում է ողջ կետը: Մինչդեռ նույն

որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն 3-րդ կետի 1-ին

ենթակետը պետք է շարադրել նոր խմբագրությամբ, իսկ 1-ին կետի

5-րդ ենթակետի համաձայն ուժը կորցրած պետք է ճանաչել 3-րդ կետի

2-րդ և 3-րդ ենթակետերը: Վերոգրյալից կարելի է միայն

եզրակացնել, որ 29.08.2019 թիվ 1108-Ն որոշման 1-ին կետի 3-րդ

ենթակետի համաձայն պետք է խմբագրել միայն 3-րդ կետի 1-ին

պարբերությունը, որը և կատարել է ԻՐՏԵԿ-ը:

29.08.2019 թիվ 1108-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն

հավելվածի 4.3-րդ կետը պետք է լրացնել նոր` 8-րդ ենթակետով:

Սակայն հավելվածը չունի 4.3-րդ կետ: Նույն տրամաբանությամբ

կարելի է ենթադրել, որ լրացումը պետք է կատարել 3-րդ կետում:

---------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2013
N 502-Ն
Որոշում