Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Կ ...

 

 

040.0504.180513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2013 թվականի N 504-Ն

 

i

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLP» ընկերության հետ կնքել միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնումն իրականացվելու է առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` բանակցային ընթացակարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնումն իրականացնել առանց այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու հանգամանքի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնման պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրով նախատեսված ժամկետներում վճարում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.05.2013
N 504-Ն
Որոշում