Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊՈԴՈԼՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊՈԴՈԼՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0352.180513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2013 թվականի N 352-Ա

 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊՈԴՈԼՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին 2013 թվականի մայիսի 28-31-ը գործուղել Պոդոլսկ (Ռուսաստանի Դաշնություն)` «ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովումը» թեմայով 8-րդ միջազգային գիտատեխնիկական համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հովհաննիսյանի` Պոդոլսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հովհաննիսյանի` Պոդոլսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2013
N 352-Ա
Որոշում