Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0357.180513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2013 թվականի N 357-Ա

 

Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանին 2013 թվականի հուլիսի 4-5-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Առողջություն-2020. քաղաքականության դրույթների համատեքստում սնուցման և ոչ վարակիչ հիվանդություններ» խորագրով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական նախարարական համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Պողոսյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Պողոսյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2013
N 357-Ա
Որոշում