Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0339.210599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 1999 թվականի թիվ 339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի N 11 հանրակրթական դպրոցը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը հանձնելու կապակցությամբ և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբով Կոտայքի մարզպետարանի հանրակրթական դպրոցների պահպանման համար նախատեսված ծախսերը պակասեցնել 10809,3 հազ. դրամով նույն չափով ավելացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված նույնանուն ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 21-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 21-ի N 339 որոշման

 

Աբովյանի N 11 հանրակրթական դպրոցի

1999 թվականի 9 ամսվա ծախսերը` ըստ

տնտեսագիտական դասակարգման

_________________________________________________________________________

         Հոդվածների անվանումները                              Գումարը

                                                            (հազ. դրամ)

_________________________________________________________________________

                   1                                             2

_________________________________________________________________________

   Ընդամենը` ծախսեր                                          10809,3

 

1. Աշխատողների աշխատավարձ                                     7824,1

 

2. Ընթացիկ տրանսֆերտներ                                       2190,8

այդ թվում`

   - մուծումներ ՀՀ սոցիալական ապահովագրության                 2190,8

պետական հիմնադրամին

 

3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման                794,4

ծախսեր

այդ թվում

   ա) ապրանքների ձեռքբերում-ընդամենը                           218,1

նույն թվում`

   - գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                  74,8

   - ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր                          143,3

   բ) գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ              9,0

   գ) կապի ծառայությունների վճար                                24,2

   դ) կոմունալ ծառայությունների վճար                           537,7

        որից`

   - էլեկտրաէներգիայի                                          276,8

   - վառելիքի և  ջեռուցման ծախսեր                               22,3

   - ջրմուղից և  կոյուղուց օգտվելու ծախսեր                     63,5

   - այլ կոմունալ ծախսեր                                       175,1

   ե) այլ ծախսեր                                                 5,4

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.1999
N 339
Որոշում