Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0358.180513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2013 թվականի N 358-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի ժամանակ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի` Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի և նշված կոնվենցիային կից` «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» ու «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցների պաշտպանության նպատակով 2013 թվականի մայիսի 28-31-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ռ. Ստեփանյանի, Կ. Սարիբեկյանի, Լ. Ղազարյանի և Գ. Պողոսյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Դուրյանի, Կ. Հարությունյանի և Ա. Ավետիսյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ե. Կիրակոսյանի և Կ. Սուջյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թ. մայիսի 18-ի

N 358-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-31-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ե. Կիրակոսյան           - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                              (պատվիրակության ղեկավար)

 

    Ռ. Ստեփանյան            - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                              աշխատակազմի զարգացման ծրագրերի և

                              մոնիթորինգի վարչության պետ

 

    Կ. Սարիբեկյան           - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                              մոր և մանկան առողջության պահպանման

                              վարչության պետ

 

    Լ. Ղազարյան             - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի  

                              նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց

                              և երեխաների վարչության պետ

 

    Ն. Դուրյան              - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                              ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ

 

    Կ. Հարությունյան        - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական

                              վարչության իրավական փորձաքննության բաժնի

                              վարիչ (համաձայնությամբ)

 

    Կ. Սուջյան              - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                              միջազգային կազմակերպությունների վարչության

                              մարդու իրավունքների և հումանիտար հարցերի

                              բաժնի պետ

 

    Ա. Ավետիսյան            - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                              քաղաքականության վարչության միջազգային

                              պայմանագրա-իրավական ապահովման բաժնի պետի

                              տեղակալ

 

    Գ. Պողոսյան             - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի

                              նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց

                              և երեխաների վարչության գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2013
N 358-Ա
Որոշում