Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0360.180513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2013 թվականի N 360-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի 2008 թվականի «Քվոտաների տասնչորսերորդ ընդհանուր վերանայման և Գործադիր խորհրդի բարեփոխման փոփոխությունների վերաբերյալ» թիվ 66-2, ինչպես նաև 2010 թվականի «Ձայնի և մասնակցության նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ» թիվ 63-2 որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու կապակցությամբ իրավական տարակարծությունների քննարկման ու նշված հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումների` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու առնչությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թ. մայիսի 18-ի

N 360-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Լ. Ամիրջանյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                              իրավաբանական վարչության պետ (աշխատանքային

                              խմբի ղեկավար)

 

    Կ. Գասպարյան            - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                              միջազգային համագործակցության վարչության պետ

 

    Ն. Ճնգրյան              - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական

                              վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

                 

    Վ. Վարդանյան            - ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի

                              միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ

                              (համաձայնությամբ)

 

    Ա. Ավագյան              - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                              իրավաբանական վարչության միջազգային

                              պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ

 

    Ա. Սանոյան              - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                              միջազգային իրավական հարաբերությունների

                              վարչության միջազգային պայմանագրերի

                              փորձաքննության բաժնի պետ

 

    Ա. Գրիգորյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                              իրավաբանական վարչության միջազգային

                              պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի

                              բաժնի երկրորդ քարտուղար

 

    Ն. Տեր-Գրիգորյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                              միջազգային տնտեսական համագործակցության

                              վարչության գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2013
N 360-Ա
Որոշում