Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔԵՐԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ Հ ...

 

 

040.0517.210513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2013 թվականի N 517-Ն

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 31-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված` նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձանց, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից` նույնականացման քարտ ստացած ֆիզիկական անձանց (շահառուներին) են տրամադրվում ինքնարժեքով` 3500 դրամով (ընդ որում, յուրաքանչյուր ֆիզիկական անձի տրամադրվում է նույնականացման քարտ կարդացող մեկ սարք).

2) պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին, պետական և համայնքային կազմակերպություններին նույնականացման քարտ կարդացող սարքերը տրամադրվում են անվճար` պետական կառավարման համապատասխան մարմնի, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի միջոցով.

3) ԳԱՂՏՆԻ.

4) նույնականացման քարտ կարդացող սարք ձեռք բերելու նպատակով «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին է ներկայացվում`

ա. պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի (մարզպետի, Երևանի քաղաքապետի) գրությունը` նույնականացման քարտ կարդացող սարքերն ստանալու համար լիազորված անձի տվյալների և սարքերի անհրաժեշտ թվի վերաբերյալ, կամ,

բ. գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը և կազմակերպության գրությունը, որը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, անվանումը, սարքը (սարքերը) ստանալու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և անձը հավաստող փաստաթղթի տվյալները.

գ. «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձի նույնականացման քարտը, հարկային մարմնի հետ կնքած` անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիրը (պայմանագրի պատճենը) և գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը,

դ. պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից` նույնականացման քարտ ստացած ֆիզիկական անձի նույնականացման քարտը և գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը, իսկ կամավոր մասնակցի դեպքում` նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` կենսաթոշակային հաշիվ բացած լինելու վերաբերյալ հավաստումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 139-Ն որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրված 90,580.0 հազ. դրամ գումարից 9,685.1 հազ. դրամը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 31-Ն որոշման 13-րդ կետի համաձայն բացված գանձապետական հատուկ հաշվեհամարին:

(1-ին կետը փոփ. 23.10.13 թիվ 1152-Ն որոշում)

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 139-Ն որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին որպես դրամաշնորհ տրամադրված 90,580.0 հազ. դրամ գումարից նույնականացման քարտ կարդացող սարքեր ձեռք բերելու և սարքերը կազմակերպություններին (շահառուներին) տրամադրելու համար կարող է ծախսվել առավելագույնը 80,894.9 հազ. դրամ` ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա 11,559.2 հազ. դրամ ավելացված արժեքի հարկը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի «Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու մասին» N 31-Ն որոշման 1-12-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.05.2013
N 517-Ն
Որոշում