Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԲԱՂԴԱԴՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԲԱՂԴԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐ ...

 

 

020.1096.200513

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԲԱՂԴԱԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 մայիսի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 7-ին Բաղդադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2013 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 7-ին:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու բարենպաստ պայմաններ:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) խրախուսել և բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքում իրաքյան (մյուս պայմանավորվող) կողմի ներդրողների ներդրումների համար և, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իրավասությունների իրականացման իրավունքի պահպանմամբ, ընդունել նման ներդրումները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում մյուս պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ ապահովել արդար և հավասար ռեժիմ և լիակատար պաշտպանություն ու անվտանգություն` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության սկզբունքների և Համաձայնագրի դրույթների.

գ) մյուս պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացված ներդրումները չենթարկել լրացուցիչ պահանջների, որոնք կարող են վնաս հասցնել դրանց եկամտաբերությանը կամ բացասաբար ազդել դրանց օգտագործման, կառավարման, իրականացման, գործարկման, ընդլայնման, վաճառքի կամ այլ տնօրինման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում մյուս պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չազգայնացնել, չառգրավել, չօտարել կամ չսեփականազրկել, կամ ազգայնացմանը, առգրավմանը, օտարմանը կամ սեփականազրկմանը հավասարազոր հետևանքներ ունեցող այլ միջոցների չենթարկել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ներքին կարիքներին վերաբերող հանրային նպատակով` նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ և պայմանով, որ այդ միջոցները ձեռնարկվել են ոչ խտրական հիմքերով և ընդհանուր կիրառման ազգային օրենսդրության պատշաճ ընթացակարգով.

ե) մյուս պայմանավորվող կողմի ներդրողի հետ ծագած վեճը կարգավորել բարեկամաբար` բանակցության և հաշտեցման միջոցով, հակառակ դեպքում` Համաձայնագրով սահմանված կարգով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9, 31, 33.1-րդ հոդվածների դրույթներին, կոչված են բարենպաստ պայմաններ ստեղծելու տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ծավալման, ինչպես նաև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, գործարար նախաձեռնողականության խթանման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2012 թվականի նոյեմբերի 7-ին Բաղդադում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 մայիսի 2013 թվականի

ՍԴՈ-1096

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.05.2013
N ՍԴՈ-1096
Որոշում