Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0307.200599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 1999 թվականի թիվ 307

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 81-րդ տարելիցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` ապահովել 1999 թվականի մայիսի 28-ին առաջին հանրապետության տոնին նվիրված համերգ-հանդիսության անցկացումը Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիայի թատրոնում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառման անցկացման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին` համաձայն ներկայացված նախահաշվի:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) հաստատել առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումների ծրագիր և ապահովել դրա իրականացումը.

բ) իրականացնել Երևանի և հանրապետության մյուս բնակավայրերի տոնական արտաքին ձևավորման աշխատանքները և ապահովել պատշաճ սանիտարական վիճակի պահպանումը.

գ) ծաղկեպսակ դնել մայրաքաղաքի Արամի փողոցում գտնվող Արամ Մանուկյանի հուշատախտակին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումների անցկացումը Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրում:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 1999 թվականի մայիսի 28-ին ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել անցկացվող միջոցառումների լուսաբանումը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` 1999 թվականի մայիսի 28-ին ապահովել հասարակական կարգի պահպանությունը միջոցառումների անցկացման վայրերում, ուժեղացնել հսկողությունը կենսաապահովման և բարձր վտանգավորություն ունեցող օբյեկտների պահպանության նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջին հանրապետության տոնի կապակցությամբ կենտրոնական ապարատներում սահմանել շուրջօրյա հերթապահություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.05.1999
N 307
Որոշում