Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Հ. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԱԼԺԻՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Հ. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԱԼԺԻՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0378.290513

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2013 թվականի N 378-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Հ. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԱԼԺԻՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հ. Ասլանյանին 2013 թվականի մայիսի 26-29-ը գործուղել Ալժիր (Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն)` փորձի փոխանակման համար:

2. Հ. Հակոբյանի և Հ. Ասլանյանի` Ալժիր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ալժիր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.05.2013
N 378-Ա
Որոշում