041.0395.290513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2013 թվականի N 395-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Վրաստանի ոստիկանության օրվան նվիրված պաշտոնական տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանի` 2013 թվականի մայիսի 18-20-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել եռօրյա ժամկետում Հ. Պողոսյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ