Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0312.240599

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 1999 թվականի թիվ 312

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շինուժ» պետական փակ բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքների ստուգման նպատակով`

1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Գ. Պողոսյան             - ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության

                              պետ (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Հարությունյան        - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                              նախարարի տեղակալ

    Ս. Կարապետյան           - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Ա. Մարկոսյան            - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

    Ա. Սարգսյան             - ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ

                              շինարարության և զորքերի բնակավորման

                              վարչության պետ

    Ա. Թամազյան             - ՀՀ հարկային տեսչության վարչության պետ

    Հ. Հարությունյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                              հարցերի վարչության առաջատար մասնագետ  

    Ռ. Գասպարյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                              ֆինանսական վերահսկողության գլխավոր

                              վարչության 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ

    Ա. Ջանգիրյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                              ֆինանսական վերահսկողության գլխավոր

                              վարչության 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ

    Մ. Մելիքյան             - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության

                              պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում ստուգել «Շինուժ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, դրանց մարման ժամկետների ու ձևերի, ակտիվների, ընկերության հետագա ապակառուցվածքավորման` մասնավորեցման կամ լուծարման, ինչպես նաև հատկացված միջոցների նպատակային օգտագործման ճշտության վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.05.1999
N 312
Որոշում