ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 ապրիլի 2013 թվականի N 16
46. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի կատարման մասին 2012 թվականի հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թ. ապրիլի 25-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(2012 թվական)
Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի (այսուհետ` ծրագիր) կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1425-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2012 թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:
Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես`
- 2012 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության N 490-Ն որոշումը (այսուհետ` որոշում), որով սահմանվել է վարչության ենթակայության 32 ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման ժամանակացույցը` 2012 և 2013 թվականների համար` ըստ եռամսյակների և կոնկրետ ընկերությունների.
- մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի օգոստոսի 9-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1144-Ն որոշումը, որով կանոնակարգվում է ՊՈԱԿ-ներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված` անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալությամբ տրամադրումը: Սահմանվել է ընթացակարգ ժամավճարով գույքի օգտագործման տրամադրման համար, վերաշարադրվել և առանձին հավելվածով հաստատվել է վարձավճարների նվազագույն մեծությունների հաշվարկման կարգը.
- մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 29-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1507-Ն որոշումը: Տվյալ իրավական ակտով կատարված փոփոխությունների նպատակը 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական դիտարկումների (մոնիթորինգ) իրականացումը պարզեցնելն է և դրանց հիման վրա ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
- մշակվել և պետական գրանցում է ստացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման կանոնակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով` օգտագործման իրավունքի պայմանագրերի հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 97-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 93-Ն հրամանը.
- մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 1-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1380-Ն որոշումը, որի նպատակը պետական գույքի օտարման աճուրդներն էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար իրավական հիմքեր ստեղծելն է:
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար ծրագրով նախատեսվել էր հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը:
Ծրագրի N 1` լուծարման առաջարկվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և մասնավորեցման ծրագրում չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկված «ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման նախապատրաստման փուլում (ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է ընկերության գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ, որը, սակայն, ամբողջական չի եղել. ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջվել են բացակայող փաստաթղթերը):
Ծրագրի N 2` համայնքներին հանձնվող գույքի և բաժնետոմսերի ցանկում ընդգրկված գույքն ու բաժնետոմսերը նախատեսվում է հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին` դրանք ներառելով N 6 ցանկում (ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնվող` չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող, կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքի ցանկում):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից առաջարկվել էր ցանկից հանել ծրագրի N 3` վերակազմակերպման առաջարկվող` 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն:
Ծրագրի N 4` առևտրային կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասերը) առաջարկվում է փոխանցել վարձակալության, հավատարմագրային կառավարման իրավունքով կամ կոնցեսիոն պայմանագրով ցանկում ընդգրկված` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի համար նախատեսված` իրականացվելիք միջոցառումը չի իրականացվել, սակայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից առաջարկվել է ընկերության բաժնետոմսերը փոխանցել կոնցեսիոն պայմանագրով` 2013 թվականին:
Ծրագրի N 5` առևտրային կազմակերպությունների, որոնք պետք է շահութաբաժիններ վճարեն ցանկում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարման մասին տեղեկատվությունը ներկայացված է N 1 աղյուսակում:
___________________
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում