Սեղմել Esc փակելու համար:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ` 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ` 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿ ...

 

 

041.0404.010613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2013 թվականի N 404-Ա

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ` 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների` 2013 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «08. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-1 աղյուսակում նշված ճամբարներում 2013 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2013 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ` Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2013 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մանկական առողջարարական ճամբարներին աջակցել երեխաների` ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, լրացուցիչ կրթության կազմակերպման հարցում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 1-ի

N 404-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Տերտերյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

                          (հանձնաժողովի նախագահ)

 

     Ֆ. Բերիկյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                          տեղակալ

 

    Ս. Աֆյան            - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                          պետի տեղակալ

 

    Մ. Մկրտչյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Կ. Շահգալդյան       - ՀՀ Կոտայքի մարզպետ

 

    Ս. Տեր-Սիմոնյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և

                          մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

 

    Ա. Վանյան           - ՀՀ առողջապահության նախարարության պետական

                          հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության

                          տեսչության պետ

 

    Ժ. Ասատրյան         - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                          տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային

                          ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                          վարչության պետ

 

    Ա. Միրզախանյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                          վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2013
N 404-Ա
Որոշում