Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԲԵՌՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԲԵՌՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0407.010613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2013 թվականի N 407-Ա

 

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԲԵՌՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանին 2013 թվականի հունիսի 26-29-ը գործուղել Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 2013 թվականի ընդհանուր համագումարին մասնակցելու համար:

2. Գ. Խաչատրյանի և Վ. Միրումյանի` Բեռն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2013
N 407-Ա
Որոշում