Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` «ԶԻՆՎԱԾ ...

 

 

041.0414.010613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2013 թվականի N 414-Ա

 

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1954 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ «ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱԱԳԱՅԻ 1954 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի`

1. ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի մայիսի 14-ի կոնվենցիայի և «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիային կից 1999 թվականի մարտի 26-ի երկրորդ արձանագրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` 2013 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պարբերական զեկույցի նախագիծը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2013 թվականի հունիսի 1-ի

N 414-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2013
N 414-Ա
Որոշում