Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 մայիսի 2013 թվականի N 17

 

26. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թ. մայիսի 2-ի նիստի

N 17 արձանագրային որոշման

 

ՀԱՂՈՐԴՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2012 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 125 կազմակերպություն: Դրանցից 52 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր` կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ` բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 73 կազմակերպություն իրականացրել են կարճաժամկետ ծրագրեր` կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:

Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 2.67 մլրդ դրամ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 1.38 մլրդ դրամ, «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությունը` 1.31 մլրդ դրամ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը` 1.26 մլրդ դրամ, «Սուրբ Քամիլլո» բարեգործական հիմնադրամ` 1.2 մլրդ դրամ և այլ ճանաչված կազմակերպություններ («Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությունը և այլն):

Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք համապատասխան որակում են ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:

 

Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում

 

2012 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 43 երկրից հանրապետություն են ներմուծվել 23.36 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ` 118 կազմակերպության հասցեով, այդ թվում` երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով` 10.44 մլրդ դրամ արժեքով, կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով` 12.92 մլրդ դրամ արժեքով (այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 5.56 մլրդ դրամ մաքսային արժեքով դեղորայք, բժշկական պարագաներ և սարքավորումներ): 2011 թվականի համեմատությամբ 2012 թվականին ներմուծված բեռների մաքսային արժեքը աճել է շուրջ 881 մլն դրամի չափով:

Հարկ է նշել, որ ներմուծվող դեղորայքը, բժշկական սարքավորումները և պարագաները «Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող» աշխատանքային խմբի կողմից հետագայում ենթակա են վերագնահատման, հետևաբար վերոհիշյալ գումարային արտահայտությունները պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի:

Ըստ ներմուծող կազմակերպությունների տեղեկություններն ամփոփված են հավելված 2-ում, ըստ առաքման երկրի` հավելված 3-ում, ըստ ապրանքային խմբերի` հավելված 4-ում:

Ըստ մաքսային արժեքի` ներմուծված բեռների շուրջ 41.48%-ը առողջապահության բնագավառի բեռներ են, այդ թվում` դեղորայք` 6.65 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորումներ և պարագաներ` 3.04 մլրդ դրամ մաքսային արժեքով:

Բեռների 36.89%-ը ներմուծվել է ԱՄՆ-ից, 25.48%-ը` Չինաստանից, 7.69%-ը` Շվեյցարիայից, 3.56%-ը` Ֆրանսիայից և 3.56%-ը` Արաբական Միացյալ Էմիրություններից:

Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային արժեքի, բեռների 51.94%-ը ներմուծվել է նախարարությունների, գերատեսչությունների և պետական այլ կազմակերպությունների հասցեով:

 

Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում

 

2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից բարեգործական որակում է տրվել 52 կազմակերպության կողմից իրականացվող` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ծրագրերի, որոնց գումարային արժեքը կազմում է շուրջ 21,220.20 մլն դրամ (հավելված 5):

Ըստ բնագավառների աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը ունի հետևյալ պատկերը`

 

    առողջապահության            7,062.73     33.3%

    հոգևոր                     4,005.15     18.9%

    սոցիալական                 3,881.40     18.3%

    կրթության և  գիտության     2,668.11     12.7%

    քաղաքաշինության            1,389.29     6.5%

    սպորտի                       928.00     4.4%

    քարոզչական («Հայաստան»       350.00     1.6%

համահայկական հիմնադրամ)

    ջրամատակարարման              340.17     1.6%

    մշակույթի                    211.37     1.0%

    արտակարգ իրավիճակների        201.10     0.9%

(աղետներ կառավարում)

    բնապահպանության              117.89     0.6%

    այլ                           44.97     0.2%

 

Հարկ է նշել, որ ծրագրերի գումարային արժեքները նշված են ըստ կազմակերպությունների ներկայացրած հայտերի և ամփոփ տեղեկությունների, ուստի դրանք պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի արժեքներ: Ընդ որում` նշված ծրագրերի մի մասը շարունակական է` մինչև 2015 թվականը:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականի ընթացքում հաստատված 222 երկարաժամկետ ծրագրերից 109-ը վերաբերում են շինարարական աշխատանքների իրականացմանը (կառուցում, վերակառուցում և վերանորոգում): Այդ թվում` վերակառուցվել և վերանորոգվել է 65 ջրագիծ, 33 բնակարան, 30 դպրոց, 23 մանկապարտեզ, 10 համայնքային կենտրոն, 8 բուժհաստատություն և 5 մանկան տուն:

 

Կազմակերպական հարցեր

 

Հանձնաժողովը հանդիպումներ է կազմակերպել հանրապետությունում գործող և մարդասիրական օգնություն իրականացնող տեղական ու միջազգային բարեգործական կազմակերպությունների հետ: Անց են կացվել հանդիպումներ, որտեղ քննարկվել են մարդասիրական ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնելու հետ կապված հարցերը: Հարցադրումները հավանության են արժանացել:

Բազմաթիվ այցելություններ են կատարվել իրականացման վայրերում ծրագրերի ընթացքին ծանոթանալու, արդյունավետությունը գնահատելու և սահմանված նպատակներից շեղումներ թույլ չտալու նպատակով:

2012 թվականի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 16 նիստ, ընդունվել է 1084 որոշում:

Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես շահագրգիռ նախարարությունների եզրակացությունների հիման վրա:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թ. մայիսի 2-ի նիստի

N 17 արձանագրային որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

2012 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության

բեռների վերաբերյալ (ըստ կազմակերպությունների)

 

._____________________________________________________________________.

|ՀՎՀՀ     |Կազմակերպության անունը                      | Մաքսային     |

|         |                                            | արժեքը       |

|_________|____________________________________________|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ |                                            |23,361,172,880|

|_________|____________________________________________|______________|

|00006023 |Հայկական կարմիր խաչի ընկերություն           |    19,573,563|

|_________|____________________________________________|______________|

|00006479 |Հայկական բարեգործական ընդհանուր միություն   |    42,529,461|

|         |(ՀԲԸՄ)                                      |              |

|_________|____________________________________________|______________|

|00008732 |ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլյար կենսաբանության          |       137,548|

|         |ինստիտուտ» ՊՈԱԿ                             |              |

|_________|____________________________________________|______________|

|00009237 |«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական     |   157,186,618|

|         |հիմնադրամ                                   |              |

|_________|____________________________________________|______________|

|00032803 |Ամերիկայի հայ ավետարանչական                 |    90,870,594|

|         |ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ         |              |

|_________|____________________________________________|______________|

|00040233 |Գիտության և  առաջատար տեխնոլոգիաների        |     2,075,931|

|         |ազգային հիմնադրամ                           |              |

|_________|____________________________________________|______________|

|00055581 |«Սակուրա» բարեգործական ՀԿ                   |    22,453,547|

|_________|____________________________________________|______________|

|00057312 |«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ               |    61,417,644|

|_________|____________________________________________|______________|

|00068196 |«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ           |   544,843,630|

|_________|____________________________________________|______________|

|00072812 |«ՈՒնիսոն» հատուկ կարիքներով մարդկանց        |    10,908,141|

|         |աջակցության» ՀԿ                             |              |

|_________|____________________________________________|______________|

|00074765 |«Հայկական ակնաբուժական նախագիծ»             |    26,893,808|

|         |բարեգործական հիմնադրամ                      |              |

|_________|____________________________________________|______________|

|00085864 |«Հայ-ֆրանսիական միջազգային առողջապահական    |    73,305,183|

|         |ասոցիացիա» ՀԿ                               |              |

|_________|____________________________________________|______________|

|00107012 |«Սարդարապատ» բարեգործական ՀԿ                |    89,848,569|

|_________|____________________________________________|______________|

|00430023 |«Բարի նպատակ» բարեգործական միություն» ՀԿ    |    59,671,184|

|_________|____________________________________________|______________|

|00438145 |«Շողիկ» հայկական բարեգործական ՀԿ            |   100,555,757|

|_________|____________________________________________|______________|

|00452506 |«Աջակցություն ինքնորոշված Արցախին» ՀՄ       |    15,212,450|

|_________|____________________________________________|______________|

|00800135 |«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ   |   212,098,419|

|_________|____________________________________________|______________|

|00803072 |«Հիվանդությունների վերահսկման և             |   559,163,105|

|         |կանխարգելման կենտրոն» ՓԲԸ                   |              |

|_________|____________________________________________|______________|

|00877871 |«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների   |     1,327,591|

|         |ինստիտուտ» հիմնադրամ                        |              |

|_________|____________________________________________|______________|

|01002804 |«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության         |     6,673,242|

|         |ազգային կենտրոն» ՓԲԸ                        |              |

|_________|____________________________________________|______________|

|01202252 |«Վերարտադրողական առողջության,               |    65,101,760|

|         |պերինատոլոգիայի, մանկաբարձության և          |              |

|         |գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ   |              |

|_________|____________________________________________|______________|

|01202364 |«Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական     |     1,238,462|

|         |լաբորատորիա (Երևանի  ֆիզիկայի ինստիտուտ)    |              |

|         |հիմնադրամ                                   |              |

|_________|____________________________________________|______________|

|01203444 |«Ս. Մալայանի անվան ակնաբուժության           |       141,281|

|         |կենտրոն» ՓԲԸ                                |              |

|_________|____________________________________________|______________|

|01240687 |«ԱՔՄԱ» բարեգործական հասարակական             |     5,808,972|

|         |կազմակերպություն                            |              |

|_________|____________________________________________|______________|

|01245672 |«Սիմոնյան» կրթական հիմնադրամ                |   151,590,873|

|_________|____________________________________________|______________|

|01501229 |«Հայաստանի թեթև  ատլետիկայի ֆեդերացիա» ՀԿ   |        83,839|

|_________|____________________________________________|______________|

|01503448 |«Մխիթար Հերացու անվան պետական բժշկական      |   245,566,028|

|         |համալսարան» ՊՈԱԿ                            |              |

|_________|____________________________________________|______________|

|01503749 |«Վնասվածքաբանության և  օրթոպեդիայի գիտական  |    40,245,733|

|         |կենտրոն» ՓԲԸ                                |              |

|_________|____________________________________________|______________|

|01504054 |«Հայաստանի պետական ճարտարագիտական           |    11,707,554|

|         |համալսարան» ՊՈԱԿ                            |              |

|_________|____________________________________________|______________|

|01506928 |«Երևանի  պետական համալսարան» ՊՈԱԿ           |    47,329,240|

|_________|____________________________________________|______________|

|01508793 |«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՊՓԲԸ         |    81,510,702|

|_________|____________________________________________|______________|

|01512885 |«Հայ օգնության միություն» բարեգործական ՀԿ   |    32,636,675|

|_________|____________________________________________|______________|

|01513717 |«Ագապե» բարեգործական կազմակերպություն       |    40,894,250|

|_________|____________________________________________|______________|

|01513853 |«Մեծն Ներսես» բարեգործական ՀԿ               |    25,436,664|

|_________|____________________________________________|______________|

|01533153 |«Հովարդ Կարագյոզյան» բժշկական               |    23,708,860|

|         |բարեգործական կազմակերպություն               |              |

|_________|____________________________________________|______________|

|01533403 |«Առաքելություն արևելք»  մարդասիրական        |    21,230,027|

|         |օգնության կազմակերպության Հայաստանի         |              |

|         |մասնաճյուղ                                  |              |

|_________|____________________________________________|______________|

|01533574 |«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»      |     6,440,423|

|         |բարեգործական հիմնադրամ                      |              |

|_________|____________________________________________|______________|

|01533651 |«Գ. Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ           |    93,089,176|

|         |ընտանիքների» հիմնադրամ                      |              |

|_________|____________________________________________|______________|

|01538293 |ՀՀ-ում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչություն    |   389,110,800|

|_________|____________________________________________|______________|

|01538594 |Ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների»      |   107,207,393|

|         |միության Հայաստանի մասնաճյուղ               |              |

|_________|____________________________________________|______________|

|01545737 |«Մինաս Ավետիսյան» մշակութային               |     1,251,626|

|         |բարեգործական հիմնադրամ                      |              |

|_________|____________________________________________|______________|

|01557357 |«Լայթհաուս-Փարոս» բարեգործական հիմնադրամ    |   508,249,321|

|_________|____________________________________________|______________|

|01558429 |«ԱՅԲ» կրթական հիմնադրամ                     |   178,546,989|

|_________|____________________________________________|______________|

|01563918 |«Ստոմատոլոգիական կրթություն և  գիտություն   |     3,216,498|

|         |ասոցիացիա» ՀԿ                               |              |

|_________|____________________________________________|______________|

|01565354 |«Փյունիկ» բարեգործական հիմնադրամ            | 1,602,858,436|

|_________|____________________________________________|______________|

|01573189 |«Գրքի և  հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ  |     6,734,190|

|_________|____________________________________________|______________|

|01574053 |ԱՄՆ-ի Միացյալ հայկական հիմնադրամի           | 1,778,348,526|

|         |Հայաստանի ներկայացուցչություն               |              |

|_________|____________________________________________|______________|

|01805335 |«Հայաստանի թենիսի ֆեդերացիա» ՀԿ             |       962,886|

|_________|____________________________________________|______________|

|01820284 |«Հայաստանի նետաձգության ֆեդերացիա» ՀԿ       |     6,198,420|

|_________|____________________________________________|______________|

|01840082 |Հայաստանի ճանապարհային ոստիկանության        |     3,345,680|

|         |ծառայություն                                |              |

|_________|____________________________________________|______________|

|02214044 |«Հաշմանդամների «Փյունիկ» միություն» ՀԿ      |    16,635,228|

|_________|____________________________________________|______________|

|02221006 |«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ         |     2,340,382|

|_________|____________________________________________|______________|

|02252332 |«Սատար» հաշմանդամների հասարակական           |       177,607|

|         |կազմակերպություն                            |              |

|_________|____________________________________________|______________|

|02502548 |«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա»     |     3,030,187|

|         |ՀԿ                                          |              |

|_________|____________________________________________|______________|

|02505967 |«Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա» ՀԿ      |     3,837,038|

|_________|____________________________________________|______________|

|02507456 |«Հայաստան» համահայկական հիմնադրամ           |   222,609,487|

|_________|____________________________________________|______________|

|02508003 |ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության               | 5,562,249,441|

|         |հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ                  |              |

|_________|____________________________________________|______________|

|02508717 |«Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» ՀԿ           |     8,650,549|

|_________|____________________________________________|______________|

|02511556 |ՀՀ երկրապահ կամավորականների միություն       |     2,729,070|

|_________|____________________________________________|______________|

|02514442 |«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ        |    68,637,086|

|_________|____________________________________________|______________|

|02515951 |«Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտե»       |    86,170,796|

|         |իրավաբանական                                |              |

|         |անձանց միության                             |              |

|_________|____________________________________________|______________|

|02517115 |«Հայ օգնության ֆոնդ» բարեգործական           |   124,624,839|

|         |կազմակերպության Հայաստանի մասնաճյուղ        |              |

|_________|____________________________________________|______________|

|02520926 |Երևանի  քաղաքապետարան                       |   218,726,043|

|_________|____________________________________________|______________|

|02521266 |«Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիա» ՀԿ         |       134,168|

|_________|____________________________________________|______________|

|02527728 |ՀՀ արտաքին գործերի նախարարություն           |    15,216,412|

|_________|____________________________________________|______________|

|02528025 |«Երևան»  հիմնադրամ                          |    74,326,031|

|_________|____________________________________________|______________|

|02528755 |«Վոռլդ Վիժն Ինտեռնեյշնլ» միջազգային         |   624,868,918|

|         |բարեգործական կազմակերպության Հայաստանի      |              |

|         |մասնաճյուղ                                  |              |

|_________|____________________________________________|______________|

|02529843 |Հայաստանի հրեական համայնք                   |       651,589|

|_________|____________________________________________|______________|

|02535097 |Բաց հասարակության ինստիտուտի                |     2,287,324|

|         |օժանդակության հիմնադրամի հայկական           |              |

|         |մասնաճյուղ                                  |              |

|_________|____________________________________________|______________|

|02536701 |«Զբաղվածության պետական ծառայություն»        |     7,365,195|

|         |գործակալություն                             |              |

|_________|____________________________________________|______________|

|02545539 |«Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» ՀԿ       |     1,133,357|

|_________|____________________________________________|______________|

|02547001 |«Երևանի  Ռոտարի ակումբ» ՀԿ                  |     5,401,833|

|_________|____________________________________________|______________|

|02547542 |«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ         |       907,594|

|_________|____________________________________________|______________|

|02552842 |«Օրրան» բարեգործական հասարակական            |     2,110,077|

|         |կազմակերպություն                            |              |

|_________|____________________________________________|______________|

|02560522 |«Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ      |     9,922,407|

|_________|____________________________________________|______________|

|02565955 |«Բանանց» ֆուտբոլային ակումբ» ՀԿ             |    78,421,290|

|_________|____________________________________________|______________|

|02566915 |«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»              |   754,436,247|

|         |իրավաբանական անձանց միություն               |              |

|_________|____________________________________________|______________|

|02567796 |Հայաստանում գերմանական կարմիր խաչի          |       101,970|

|         |Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային            |              |

|         |կազմակերպության մասնաճյուղ                  |              |

|_________|____________________________________________|______________|

|02577018 |«Ագրոբիզնեսի հետազոտման և  կրթության միջ.   |     9,211,280|

|         |կենտրոն» հիմնադրամ                          |              |

|_________|____________________________________________|______________|

|02578828 |Հայաստանի փրկարար ծառայություն              |    20,211,836|

|_________|____________________________________________|______________|

|02589789 |ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն     |    60,811,200|

|_________|____________________________________________|______________|

|02592361 |HՕPE նախագիծ, Մարդիկ-մարդկանց               |   231,516,093|

|         |առողջապահական հիմնադրամ ինկ.                |              |

|_________|____________________________________________|______________|

|02592526 |«Արմենակ և  Աննա Թադէոսյանների անվամբ       |    95,603,437|

|         |բուժարան» բարեգործական հիմնադրամ            |              |

|_________|____________________________________________|______________|

|02593108 |Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմ           | 4,356,713,596|

|_________|____________________________________________|______________|

|02598634 |«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամ               |   365,208,135|

|_________|____________________________________________|______________|

|02599291 |«Արագիլ» վերարտադրողական բժշկության         |     4,062,130|

|         |աջակցման հիմնադրամ                          |              |

|_________|____________________________________________|______________|

|02705657 |«Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամ      |   187,827,863|

|_________|____________________________________________|______________|

|02705793 |ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային        |    44,512,933|

|         |անվտանգության կարգավորման պետական կոմիտե    |              |

|_________|____________________________________________|______________|

|03016676 |«Չարդախլու» բարեգործական հիմնադրամ          |    21,685,190|

|_________|____________________________________________|______________|

|03801255 |«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ     |     1,047,173|

|_________|____________________________________________|______________|

|03804631 |«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ               |    48,306,028|

|_________|____________________________________________|______________|

|04201824 |«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ»     |     1,579,328|

|         |ՊՈԱԿ                                        |              |

|_________|____________________________________________|______________|

|04703401 |Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին                    | 1,328,062,773|

|_________|____________________________________________|______________|

|04706373 |Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արմավիրի    |     5,250,555|

|         |թեմ                                         |              |

|_________|____________________________________________|______________|

|04717139 |«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի          |     9,528,382|

|         |հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամ           |              |

|_________|____________________________________________|______________|

|05005559 |«Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ   |    10,203,283|

|         |դպրոց» ՊՈԱԿ                                 |              |

|_________|____________________________________________|______________|

|05300705 |Թալինի քաղաքապետարան                        |     2,318,768|

|_________|____________________________________________|______________|

|05501939 |Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց     |   187,800,215|

|_________|____________________________________________|______________|

|05511159 |Գյումրու քաղաքապետարան                      |    11,345,121|

|_________|____________________________________________|______________|

|05512969 |«Ընտանիք» բարեգործական հասարակական          |    28,507,054|

|         |կազմակերպություն                            |              |

|_________|____________________________________________|______________|

|05513266 |«Տիրամայր Հայաստանի կուսաստան»              |   140,637,759|

|         |բարեգործական կազմակերպություն               |              |

|_________|____________________________________________|______________|

|05514397 |«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ           |    10,991,783|

|_________|____________________________________________|______________|

|05515562 |«Շիրակի մարզի գրադարան» ՊՈԱԿ                |    20,880,438|

|_________|____________________________________________|______________|

|05533442 |«Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» ՀԿ    |    28,419,342|

|_________|____________________________________________|______________|

|05806438 |Քամիլիաների միաբանություն «Սբ. Քամիլլիո»    |    82,106,384|

|         |բարեգործական հիմնադրամ                      |              |

|_________|____________________________________________|______________|

|06101482 |«Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ            |    10,794,094|

|_________|____________________________________________|______________|

|06907202 |ՀՀ Լոռու մարզպետարան                        |     2,808,669|

|_________|____________________________________________|______________|

|06925855 |«ԱՌՄ» բարեգործական ՀԿ                       |     8,376,324|

|_________|____________________________________________|______________|

|06931074 |Ստեփանավանի «Վերածնունդ» բարեգործական       |    27,008,238|

|         |հիմնադրամ                                   |              |

|_________|____________________________________________|______________|

|06932929 |«Խաչվող ուղիներ» սոցիալական ՀԿ              |    30,142,854|

|_________|____________________________________________|______________|

|06943485 |«Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի օրդենը    |    26,713,639|

|         |Հայաստանում» բարեգործական հիմնադրամ         |              |

|_________|____________________________________________|______________|

|07203481 |«Տաշիր» բարեգործական հիմնադրամ              |   307,374,596|

|_________|____________________________________________|______________|

|08906094 |«Սյունիք» բարեգործական ՀԿ                   |    37,509,722|

|_________|____________________________________________|______________|

|09104402 |«Ջերմուկ սոցիալ-տնտեսական զարգացման         |    19,784,602|

|         |աջակցություն» հիմնադրամ                     |              |

|_________|____________________________________________|______________|

|09414252 |Միջազգային բժշկական ծառայությունների        |    58,687,065|

|         |հայաստանյան մասնաճյուղ                      |              |

|_________|____________________________________________|______________|

|90012554 |«Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ       |    32,204,423|

|_________|____________________________________________|______________|

|90013514 |Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական        |     1,865,779|

|         |կենտրոն                                     |              |

|_________|____________________________________________|______________|

|90031437 |«Նոր ժամանակ» բարեգործական ՀԿ               |     9,315,362|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թ. մայիսի 2-ի նիստի

N 17 արձանագրային որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

2012 թվականին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության բեռների

վերաբերյալ (ըստ երկրների)

 

._____________________________________________________________________.

|ԵՐԿԻՐԸ      |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                                 |ԸՆԴԱՄԵՆԸ    |

|____________|___________________________________________|            |

|            |I եռամս.  |II եռամս. |III եռամս.|IV եռամս. |            |

|____________|__________|__________|__________|__________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ    |8337896516|4651593302|5146157172|5225525890| 23361172880|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|ԱՄՆ         |1923923744|2432884830|2607901009|1653904655|  8618614238|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Չինաստան    |4704779711|  27390017|  93905814|1126073666|  5952149208|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Շվեյցարիա   | 384473228| 290053533| 480774432| 641703484|  1797004677|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Ֆրանսիա     |  98029298| 154081312| 557585545|  21490099|   831186254|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|ՄԱԷ         | 182604756| 275495692| 213133370| 159920703|   831154521|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Նիդեռլանդներ|  47036461| 372500467| 149874539| 121315903|   690727370|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Իտալիա      | 116751738| 148240624|  93084552| 242037600|   600114514|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Գերմանիա    | 256385161| 114833571|  95297704| 119800815|   586317251|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Ռուսաստան   |  15065969|  86074645| 179924643| 168532729|   449597986|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Դանիա       | 145858551|  60711840|  12591961| 186322011|   405484363|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Սյանգան     |  11717217|     26841| 270653958|  57451810|   339849826|

|(Հոնկոնգ)   |          |          |          |          |            |

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Իրան        |          |  68862230|  64903551| 137391886|   271157667|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Ավստրիա     |          | 193068983|  27116470|  34910428|   255095881|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Բելգիա      |  21733687|  80263198|  74012867|  71428215|   247437967|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Հնդկաստան   |  18900019|   5114062|   8205213| 180275338|   212494632|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Մեծ Բրիտանիա| 103695556|    962886| 102524423|   2396748|   209579613|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Վրաստան     |  53860581|  18578015|          |  85935994|   158374590|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Թուրքիա     |  65875502|  31324021|  20564624|  25415259|   143179406|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Ֆինլանդիա   |  50979765|  49190055|          |   6573465|   106743285|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Բուլղարիա   |          |  99553580|          |          |    99553580|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Հունգարիա   |          |  14357602|  62917066|          |    77274668|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Իռլանդիա    |  56297486|          |          |  20211836|    76509322|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Լիտվա       |          |          |          |  62977378|    62977378|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Ճապոնիա     |          |  62097317|          |          |    62097317|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Իսպանիա     |  19279253|  16394148|  16100354|          |    51773755|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Սլովակիա    |   4122022|   3977251|          |  29797519|    37896792|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Մալազիա     |  23299836|    751478|          |    660330|    24711644|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Էստոնիա     |          |  23330118|          |          |    23330118|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Վիրջինյան   |          |          |          |  21453591|    21453591|

|Կղզիներ     |          |          |          |          |            |

|(Բրիտանիա)  |          |          |          |          |            |

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Հունաստան   |  19784602|          |          |          |    19784602|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|ՈՒկրաինա    |          |   1200193|          |  15184576|    16384769|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Ինդոնեզիա   |          |          |          |  16026375|    16026375|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Լիբանան     |          |          |          |  11483477|    11483477|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Կորեայի     |    925573|          |  10336728|          |    11262301|

|Հանրապետու- |          |          |          |          |            |

|թյուն       |          |          |          |          |            |

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Եգիպտոս     |          |   9137856|          |          |     9137856|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Չեխիա       |          |   4303344|   4664510|          |     8967854|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Լեհաստան    |   6198420|          |          |          |     6198420|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Կանադա      |          |   5401833|          |          |     5401833|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Ռումինիա    |          |          |          |   4850000|     4850000|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Սիրիա       |   4786271|          |          |          |     4786271|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Սինգապուր   |   1532109|          |          |          |     1532109|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Թայվան      |          |   1431760|          |          |     1431760|

|____________|__________|__________|__________|__________|____________|

|Մոնակո      |          |          |     83839|          |       83839|

._____________________________________________________________________.

 

___________________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածներ N 4 և N 5 չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2013
N 17
Արձանագրային որոշում