Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԸ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԸ ՎԱՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

8 ապրիլի 1999 թվական թիվ 19

 

21. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԸ ՎԱՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արտահանող ընկերությունների շահերի պաշտպանության, դրանց կողմից շրջանառու միջոցների օգտագործման սահմանափակումները բացառելու և այդ նպատակով դրանց կողմից արտադրանքի արտահանման հետևանքով առաջացած ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետներում ապահովելու նպատակով`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պարզեցնել արտահանող ընկերություններին ավելացված արժեքի հարկի գերավճարները վերադարձնելու ընթացակարգերը` սահմանելով, որ`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը որևէ հաշվետու ժամանակաշրջանում արտահանված արտադրանքին համամասնորեն արտադրանքի արտահանման պատճառով առաջացած ավելացված արժեքի հարկի գերավճարների վերաբերյալ եզրակացությունը տալիս է ներքին (կամերալ) ստուգման միջոցով` հարկատուի կողմից գերավճարը վերադարձվելու մասին դիմումի և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից հաստատված` արտահանման հայտարարագրի պատճենը ներկայացվելուց հետո 5-օրյա ժամկետում.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման «ա» ենթակետում նշված դեպքում ավելացված արժեքի հարկի գերավճարը վերադարձնում է դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության եզրակացությունն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.1999
N 19
Արձանագրային որոշում