Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹ ...

118.0308.170513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813194

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

18 ապրիլի 2013 թվականի թիվ 308-Ն

i

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի N 1235-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 37-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2014 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2012 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի ապրիլի 18-ի

N 308-Ն հրամանի

ԿԱՐԳ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2014 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2012 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետ` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետև` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2012 թվականի գույքահարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 3 հավելվածում բերված N 2-ԳՀ ձևով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2012 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարան են տրամադրում սույն կարգի N 4 հավելվածում բերված N 2-ՀՀ ձևով:

4. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

5. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանած ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:

6. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից սույն կարգի 8-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

7. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 7-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին ներկայացնում է մինչև 2013 թվականի հուլիսի 19-ը:

9. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

10. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները):

11. Ճշգրտված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-7-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը:

12. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2012 թվականին մուծման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2012 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների).

2) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար` համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված հողի հարկի արտոնությունների և համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարները:

13. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`

1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2012 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց գույքահարկի գծով 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2012 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների).

2) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար` համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնությունների և համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարները:

Հավելված N 1

Ձև N 1-ԳՀ-ամփոփ

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

հազար դրամներով

._____________________________________________________________________.

|N  |Մարզի և    |Կազմակեր-|Ֆիզի-  |Համայնքի ավագանու|Համայնքի ավագանու|

|   |համայնքների|պություն-|կական  |կողմից           |կողմից ֆիզիկական |

|   |անվանումը  |ների     |անձանց |կազմակերպու-     |անձանց համար     |

|   |           |գույքա-  |գույքա-|թյունների համար  |սահմանված        |

|   |           |հարկ     |հարկ   |սահմանված        |գույքահարկի      |

|   |           |         |       |գույքահարկի      |արտոնություններ  |

|   |           |         |       |արտոնություններ  |                 |

|___|___________|_________|_______|_________________|_________________|

|Ա  |     Բ     |    1    |   2   |        3        |         4       |

|___|___________|_________|_______|_________________|_________________|

|___|___________|_________|_______|_________________|_________________|

|___|___________|_________|_______|_________________|_________________|

|1  |           |         |       |                 |                 |

|___|___________|_________|_______|_________________|_________________|

|2  |           |         |       |                 |                 |

|___|___________|_________|_______|_________________|_________________|

|3  |           |         |       |                 |                 |

|___|___________|_________|_______|_________________|_________________|

|...|           |         |       |                 |                 |

|   |Ընդամենը`  |         |       |                 |                 |

|   |ըստ մարզի  |    -    |   -   |        -        |         -       |

._____________________________________________________________________.

Հավելված N 2

Ձև N 1-ՀՀ-ամփոփ

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

հազար դրամներով

._____________________________________________________________________.

|N  |Մարզի և    |Կազմակեր-   |Ֆիզի- |Համայնքի       |Համայնքի ավագանու|

|   |համայնքների|պությունների|կական |ավագանու կողմից|կողմից ֆիզիկական |

|   |անվանումը  |հողի հարկ   |անձանց|կազմակեր-      |անձանց համար     |

|   |           |            |հողի  |պությունների   |սահմանված հողի   |

|   |           |            |հարկ  |համար          |հարկի            |

|   |           |            |      |սահմանված հողի |արտոնություններ  |

|   |           |            |      |հարկի          |                 |

|   |           |            |      |արտոնություններ|                 |

|___|___________|____________|______|_______________|_________________|

| Ա |    Բ      |    1       |  2   |       3       |        4        |

|___|___________|____________|______|_______________|_________________|

| 1 |           |            |      |               |                 |

|___|___________|____________|______|_______________|_________________|

| 2 |           |            |      |               |                 |

|___|___________|____________|______|_______________|_________________|

| 3 |           |            |      |               |                 |

|___|___________|____________|______|_______________|_________________|

|...|           |            |      |               |                 |

|___|___________|____________|______|_______________|_________________|

|...|           |            |      |               |                 |

|___|___________|____________|______|_______________|_________________|

|...|           |            |      |               |                 |

|___|___________|____________|______|_______________|_________________|

|   |Ընդամենը`  |            |      |               |                 |

|   |ըստ մարզի  |    -       |  -   |        -      |         -       |

._____________________________________________________________________.

Հավելված N 3

Ձև N 2-ԳՀ

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

հազար դրամներով

._____________________________________________________________________.

|Մարզի և  |Կազմակեր-   |Ֆիզիկական |Համայնքի ավագանու|Համայնքի ավագանու|

|համայնքի |պությունների|անձանց    |կողմից կազմա-    |կողմից ֆիզիկական |

|անվանումը|գույքահարկ  |գույքահարկ|կերպությունների  |անձանց համար     |

|         |            |          |համար սահմանված  |սահմանված        |

|         |            |          |գույքահարկի      |գույքահարկի      |

|         |            |          |արտոնություններ  |արտոնություններ  |

|_________|____________|__________|_________________|_________________|

|   Ա     |    1       |    2     |       3         |        4        |

|_________|____________|__________|_________________|_________________|

|         |            |          |                 |                 |

._____________________________________________________________________.

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ________________     __________________

                      ստորագրություն            Ա.Հ.Ա.

Կ.Տ.

«___» __________ 2013 թ.

Հավելված N 4

Ձև N 2-ԳՀ

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

հազար դրամներով

._____________________________________________________________________.

|Մարզի և  |Կազմակեր-   |Ֆիզիկական |Համայնքի ավագանու|Համայնքի ավագանու|

|համայնքի |պությունների|անձանց    |կողմից կազմա-    |կողմից ֆիզիկական |

|անվանումը|հողի հարկ   |հողի հարկ |կերպությունների  |անձանց համար     |

|         |            |          |համար սահմանված  |սահմանված        |

|         |            |          |հողի հարկի       |հողի հարկի       |

|         |            |          |արտոնություններ  |արտոնություններ  |

|_________|____________|__________|_________________|_________________|

|   Ա     |    1       |    2     |       3         |        4        |

|_________|____________|__________|_________________|_________________|

|         |            |          |                 |                 |

._____________________________________________________________________.

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ________________     __________________

                      ստորագրություն            Ա.Հ.Ա.

Կ.Տ.

«___» __________ 2013 թ.

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
18.04.2013
N 308-Ն
Հրաման