Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0334.210599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 1999 թվականի թիվ 334

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 102303 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գորիսի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 95354 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 95354 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 95354 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 95354 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Գորիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում են 6949 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2494 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 536 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 533 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 245 հազ.

սոցիալական ապահովագրության գծով` 1419 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1258 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Գորիսի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գորիսի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

1.8. «Գորիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը թողնել նրան հատկացված 2,0 հեկտար հողային տարածքից 1,985 հեկտար:

(կետ 1.8 ուժը կորցրել է 29.11.99 թիվ 720 որոշում)

1.9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Սյունիքի մարզպետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Գորիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության 2,0 հեկտար հողային տարածքից 0,015 հեկտար Գորիսի քաղաքային համայնքի պահուստային ֆոնդին և 1,985 հեկտար «Գորիսի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով հատկացնելու մասին:

(կետ 1.9 ուժը կորցրել է 29.11.99 թիվ 720 որոշում)

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գանձասար» հյուրանոցի գույքի ներդրմամբ ստեղծել «Գանձասար» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերություն

2.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 30165 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գանձասար» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 29507 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29507 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 29507 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29507 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. «Գանձասար» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 658,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 10,5 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 87,8 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 434 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 125,9 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 125,9 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 150024 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի ԲԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Հրազդանի ԲԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 147623 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 147623 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 147623 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 147623 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Հրազդանի ԲԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2410,8 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1419,2 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 350,4 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 73 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 559,2 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 476,1 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Հրազդանի ԲԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Հրազդանի ԲԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 3775 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու տպարան» փակ բաժնետիրական ընկերության (Թումանյանի տպարան) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ալավերդու տպարան» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 2831 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2831 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 2265 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2265 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4 Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոս:

4.5. «Ալավերդու տպարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 943,6 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1,8 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 14 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 11,6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 367 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 356,3 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Ալավերդու տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ալավերդու տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 60760 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ալավերդու ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 207905 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 207905 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 207905 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 207905 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Ալավերդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 21712,7 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1138,7 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 122,4 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 10,9 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 704,2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 9,4 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 16290 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 16290 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն տրանսպորտի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Ալավերդու ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ալավերդու ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.8. «Ալավերդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը թողնել նրան հատկացված 2,3154 հեկտար հողային տարածքից 1,0 հեկտար հողային տարածք:

5.9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Լոռու մարզպետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ալավերդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության 2,3154 հեկտար հողային տարածքից 1,3154 հեկտար Ալավերդու քաղաքային համայնքի պահուստային ֆոնդին և 1,0 հեկտար «Ալավերդու ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով հատկացնելու մասին:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 24769 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաթև» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Ստեփանավանի «Տաթև» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 24035 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 24035 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 19228 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 19228 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Տաթև» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 734 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 52 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 501 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 181 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 181 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել Ստեփանավանի «Տաթև» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ստեփանավանի «Տաթև» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 20316 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ջերմոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 20316 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 20316 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 20316 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 20316 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. «Մասիսի ջերմոցային տնտեսության» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

7.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

7.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 158149 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քանաքեռի կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Քանաքեռ կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 53,46 տոկոս):

8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 68129 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 68129 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 36422 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 36422 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. «Քանաքեռի կարի ֆաբրիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 90020 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 21529 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 6441 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 276 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 22303 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 6854 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 28125 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 4492 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 4478,3 հազ. դրամ:

8.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Քանաքեռի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

8.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Քանաքեռի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Արաբկիր» բժշկական կենտրոն» ՎՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված` հաշվեկշռային մեթոդով 83639 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին:

9.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.1999
N 334
Որոշում