041.0447.100613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2013 թվականի N 447-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելու համար 2013 թվականի հունիսի 18-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Մելքոնյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Ա. Հարությունյանի և Ա. Սարգսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
i
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Գ. Սաղոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
2) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
3) Ա. Խաչիկյանինը և Շ. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 17.06.13 թիվ 465-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
(որոշումը փոփ. 15.08.13 թիվ 716-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունիսի 10-ի
N 447-Ա որոշման
ԿԱԶՄ
ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ա. Բախչագուլյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության պետ (2013 թ.
հունիսի 19-21-ը)
Մ. Ծատուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրամիության հետ համագործակցության վարչության
ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
Ա. Խաչիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության
գործակալության պետի տեղակալ (2013 թ. հունիսի
19-21-ը)
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական (2013 թ.
հունիսի 18-20-ը)
Գ. Սաղոյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության
վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի
տեղակալ (2013 թ. հունիսի 19-21-ը)
Դ. Միրզոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության արտաքին կապերի
բաժնի պետ (2013 թ. հունիսի 19-21-ը)
Շ. Մխիթարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության
գործակալության հեղինակային իրավունքի և հարակից
իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ (2013 թ.
հունիսի 19-21-ը)